Փաշինյանը 2 անգամ մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը․ Դավիթ Շահնազարյան

Վազգեն Մանուկյանի հետ էինք գնացել Արցախ, որտեղից վերադարձել եմ հոկտեմբերի 2-ին, այնտեղ էր նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանը, եւ այն պատկերը, որ ես ունեի մինչեւ Արցախ մեկնելը՝ ոչ մի լավ բանի մասին չէր խոսում, իսկ Արցախում, պարզվեց, վիճակը շատ ավելի վատ է, քան ես պատկերացնում էի։ Այս մասին 168․am-ի Pressing հաղորդաշարի ընթացքում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը, որը 2020-ի հոկտեմբերի 3-ին հայտարարություն էր տարածել, որտեղ տագնապ էր հնչեցրել եւ օրվա հրամայական համարել ՀՀ վարչապետի ու նրա կառավարության անհապաղ հեռացումը։

«Նիկոլ Փաշինյանը 2,5 տարվա ընթացքում ամեն ինչ արեց Ադրբեջանի պատերազմ սկսելը միջազգային հանրության աչքում արդարացնելու համար։ Արցախում ես համոզվեցի՝ բացահայտ եւ միտումնավոր անկազմակերպվածությունը, թե ռազմական գործողությունների, թե զինված ուժերի մատակարարումների, տեղաշարժերի, թե հրամանատարության հետ կապված եւ ինչ է կատարվում բունկերում։ Հաղթանակած գեներալներն ամբողջովին կտրված էին հրամանատարությունից։ Այնտեղ Խաչատուրովին եմ հանդիպել, որն ասել է, թե 2 անգամ փորձել է մտնել բունկեր, բայց իրեն չեն թողել։ Բազմաթիվ այլ փաստեր ինձ համոզեցին, թե այն ամենը, ինչի համար Փաշինյանին արտաքին ուժերը բերել են իշխանության, նա կատարում է, նաեւ առաջադրանքը մարտի դաշտում։ Ուստի Երեւան վերադառնալով հանդես եկա հայտարարությամբ։ Որ եթե չկասեցվի այդ ընթացքը, աղետը անխուսափելի է», ասել է Դավիթ Շահնազարյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրել է, որ երբ 1 տարի առաջ հյտարարում էր, թե Արցախն է ՀՀ անվտանգության երաշխավորը, շատերը, այդ թվում փորձագետներ, կուսակցապետեր իրեն խնդրում էին պարզաբանել այդ միտքը, եւ հետագայում բոլորը համոզվել են, որ դա այդպես է։

«Դա եղել է ծրագիր, այն իրականացվել է եւ հիմնական մասը Փաշինյանին ղեկավարող դրսի ուժերը իրականացնում են հիմա։ Մի քանի երկրների հատուկ ծառայություններ, այդ թվում նաեւ Թուրքիայի հետախուզությունը, այդ ծրագիրը մշակել են տարիներ առաջ՝ 2014-15 թվականներին։ Քննությունը կպարզի թե՛ Փաշինյանի իշխանության գալու տեխնոլոգիաները, թե ֆինանսավորման աղբյուրները։ Իմ խորին համոզմամբ, երբ 2018-ին այդ ցույցերը սկսեցին կրել զանգվածային բնույթ, իշխանությունների համար պարզ դարձավ դրսի ուժերի մասնակցությունը, բայց արդեն ելք չկար։ Մինչեւ ապրիլի 17-ը դրանք բազմամարդ չէին, առավելագույնը 3 հազար մարդ, հետո թիվը կտրուկ մեծացավ, բայց այնքան չէր, որքան ասում են՝ 100-200 հազար մարդ, առավելագույնը եղել է 83 հազար մարդ, այն էլ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Այդ օրերին էի ես ասում, որ սա հակաարցախյան շարժում է։ Երբ ես 2,5 տարի անընդհատ ահազանգում էի, շատերն ասում էին՝ շատ ծայրահեղական է, հետո բոլորը համոզվեցին», ասել է Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր թիմակիցներով սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։

«Սա 5-րդ շարասյուն է եւ Ալիեւի թիվ մեկ գործընկերը։ Ավելին, ասել եմ, որ այս իշխանությունը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան Ադրբեջանի ամբողջ բանակը։ Այն, որ նա պատերազմը չկանգնեցրեց, դա նոյնպես այդ քաղաքականությունն է, նա ուներ պայմանավորվածություն Ալիեւի հետ։ Տեսեք, 44 օր եղել է պատերազմ, եւ որեւէ անգամ չի եղել հրահանգ, կայունացնել ճակատի գիծը, նա մի քանի անգամ մերժել է Մոսկվայից ստացած առաջարկները, հոկտեմբերի 3-ին եւ 11-ին Փաշինյանը մերժել է եւրոպական մի երկրի առաջարկը՝ ուղարկել անօդաչուների դեմ պայքարի համակարգեր։ Մյուսը՝ Շուշիի, եւ մյուս պայմանավորվածությունները եղել են Ալիեւի հետ։ Վազգեն Մանուկյանն ասել է, ես էլ կհաստատեմ, որ ադրբեջանական բանակը նույնպես հյուծված է, հոկտեմբերի 18-ին եւ նոյեմբերի 4-ին Ալիեւը դիմել է Էրդողանին, ասլով, թե հյուծված է եւ չի կարող շարունակել։ Էրդողանն ասել է, որ գրավոր դիմի, նա էլ դիմել է։ Եվ եթե ուշադրություն դարձնեք Թուրքիայից բենափոադրումներին՝ կտեսնեք, որ դրանք հոկտեմբերի 18-ից հետո մեծապես ավելացել են։ Ինձ համար հիասթափեցնող է, որ ԱԱԾ տնօրենն ասում է, թե չի հասկանում, թե ինչու վարչապետը չի կանգնեցնում պատերազմը։ 2018-ի դեկտեմբերի 4-ի ասուլիսում եմ ես հայտարարել, որ Փաշինյանը գնացել է գործարքի՝ իշխանություն Ացախի դիմաց բանաձեւով։ Նույն օրը երեկոյան նամակ եմ ստացել ԱԱԾ-ից, որտեղ գրված էր, թե ձեր հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին, այնպես որ զարմանալի է, որ ԱԱԾ տնօրենը չէր հասկանում, թե ինչու չի կանգնեցնում պատերազմը», նշել է Շահնազարյանը։

դիտվել է 707 անգամ
Լրահոս
Զզվելի ես, նողկալի ես, որ քո արածից հետո դեռ համարձակվում ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին…Գեղամ Նազարյան Յուրահատուկ ցինիկ պետք է լինես, որ նման ձևակերպում օգտագործես էն պարագայում, երբ էդ նույն տղերքը զոհվել են քո կազմակերպած դավադրության արդյունքում Հայաստանի համահայկական հիմնադրամ փոխանցած դոլարները յուրացվել են գործող իշխանությունների կողմից «Դա պարզապես, չէ՛ր կարող չբերել իր տրամաբանական եւ օրինաչափ ավարտին՝ վերջին». Արտյոմ Մարկոսյան ԱԱԾ УПСИ-ի և ОТО-ի պետերն Աբազյանից հանձնարարություն են ստացել ամեն գնով գտնել ֆեյք Գագիկ Սողոմոնյանին Զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները չեղարկվել են «Հաղթելու ենք»-ի ու պաշտոնական հերքումների խորը կազուսը Բայդենին սպասելու «օգուտը». քո կապիտուլյացիան, քո խնդիրն է Մարտի 8-ը, ապրիլի 7-ն էլ հետը՝ ինձ համար տոն չեն. եթե ինչ-որ մեկին ուզում եք դաստիարակել՝ շուն պահեք. Նաիրա Զոհրաբյան «Գլխավոր Շտաբը պարտավոր է խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում». Խոսրով Հարությունյան Բարոյակա՞ն մարդ է արդյոք Էդմոն Մարուքյանը Նենց եք ասում, որ 17-ի գործողությունները երկարացնում են կապիտուլյանտի իշխանությունը, ոնց որ ձեր անգործությունը այն կրճատում է Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի Ծառուկյանը կանգնած է բարդ քննության առջեւ Միտինգ անի՞, թե՞ ռազմական արդյունաբերություն զարգացնի․ Նիկոլի ճառերն ու իրականությունը Լուսանկարում գերթանկարժեք ու գերանիմաստ բուկլետային պատվիրակության անդամ Մարտին Թոփալյանն է, ով հրճվանքով նկարվում է այլ երկրների տաղավարներում եղած զենքի հետ Էլ ժամանակ չմնաց… Հայրենիք կորցնելու իրավունք չունենք Երևանում 33-ամյա վարորդը BMW-ով բախվել է արգելապատնեշներին, ուղևորուհին՝ հիվանդանոցի ճանապարհին՝ մահացել են Արտահերթ ընտրությունից հետո կապիտուլյանտի վրայից մաքրվելո՞ւ են դավաճան, հող հանձնող, ղազագիր ստորագրող, ստահակ և այլ պիտակավորումները Փաշինյանը կորցրել է իր ամենահիմնական զենքը՝ մարդկանց մտքերի վրա ունեցած թելադրանքը Վարչախումբը փաստացիորեն բացել է մեր երկրի սահմանները թշնամու առջև Լևոն Քոչարյանը մասնակցել է Շուռնուխում ամենամեծ դրոշի բարձրացման արարողությանը. Տեսանյութ Այս իրավիճակում արտահերթ ընտրությունը ձեռնտու է միայն նրանց, ովքեր ոչ թե կայունություն, այլ պաշտոն են ուզում Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները Մարտի 8-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները Մարտի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub