«Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար». Թոմաշ Լեխ Բուչիչ

 Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որում նշել է՝ Բաքուն իրեն առաջարկել է 50 000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու համար:

Այս աղմկահարույց հայտարարությունը Բուչիչն արել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև տեղադրել է էկրանակադր, որն ապացուցում է կաշառքի փորձը:

«Ադրբեջանի նախագահ Ալիևն, ամենայն հավանականությամբ, լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ եմ ստացել 50 000 ԱՄՆ դոլարի դիմաց չհրապարակել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները: Իմ պատասխանը Բաքվին՝ ԱԶԱՏԵՔ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ»,-գրել է քաղաքական գործիչը:

Գրառմանը կից նա նաև հրապարակել է էկրանակադր, որն ապացուցում է կաշառքի փորձը:

Այս առնչությամբ Բուչիչին ուղարկված հաղորդագրությունում նշվում է, որ «եթե նա համաձայն է, ապա պետք է հունվարի 25-ին Բաքուն պատկերող լուսանկար հրապարակի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոմաս Լեխ Բուչիչը հավաքել է ավելի քան 120 000 ստորագրություն: Այս քայլով նա նախատեսում է Ադրբեջանին կանգնեցնել Արդարադատության միջազգային դատարանի առաջ՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար:

Հավաքագրված բոլոր փաստերը կհրապարակվեն 1000-2000 օրինակով, ինչպես նաև կուղարկվեն միջազգային կազմակերպություններին և առանձին քաղաքական գործիչներին:

Աղբյուրը՝ tert.am

դիտվել է 1402 անգամ
Լրահոս
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am