Կորոնավիրուսի դեմ պայքարի մասկիրովկայի տակ քանի ամիս պահեցին արտակարգ դրությունը. Ռոբերտ Քոչարյան
«Իմ մեղադրանքի մեխը 20 օրով արտակարգ դրություն մտցնելն է: Մոտ մեկ տարի ապրում ենք կամ արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում: 2,5 ամիս պատերազմ չկա, կա ռազմական դրություն: Դատախազներն այստեղ անելիք ունե՞ն, թե՝ ոչ: Կորոնավիրուսի դեմ պայքարի մասկիրովկայի տակ քանի ամիս պահեցին արտակարգ դրությունը, մեկ անգամ արտակարգ դրությունն արձագանե՞ց: Սա նորմա՞լ եք համարում, հարգելի դատախազություն: Ես փորձում եմ հասկանալ, թե ինչու է հիմա պետք ռազմական դրություն»,- դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ռազմական դրության պայմաններում Շուռնուխում թուրքը գալիս է ու տներն ազատել տալիս: Մեր սահմանը պահողը գյուղապետն է՝ գյուղացիները: Պետական հիմնական ֆունկցիան երկրի սահմանները պահելն է, իր քաղաքացիների անվտանգությունը պահելն է: Ո՞վ է անում դա: Սահմանադրական կարգը այստե՞ղ է տապալվել, թե մարտի 1-ին»,-ասաց նա: