Մեկնարկել են դպրոցների տնօրենի հավաստագրման քննությունները. ԿԳՄՍՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Դրանք տեղի կունենան մինչեւ մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 505 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 475-ը: Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցում է առավելագույնը 15-16 հավակնորդ: Հանձնաժողովում ընդգրկված է 7 անդամ. 3-ը՝ ԿԳՄՍ նախարարության, 2-ը՝ գիտական կազմակերպության եւ 2-ը՝ քաղաքապետարանի կամ մարզպետարանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կազմվում է քննությունից առնվազն 24 ժամ առաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:


Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր (թեստային) եւ բանավոր (հարցազրույց): Մեզ հետ զրույցում հավակնորդ, Հրազդանի Պ. Սեւակի անվան N 8 հիմնական դպրոցի տնօրեն Գեւորգ Գրիգորյանը նշեց, որ քննություններն անցնում են հանգիստ մթնոլորտում:

«Որպես գործող տնօրեն՝ հավաստագրման քննություններին մասնակցում եմ արդեն երրորդ անգամ: Այս տարի թեստավորումն ամբողջությամբ էլեկտրոնային է, ինչը շատ հարմար է, քանի որ անմիջապես իմանում ես քննության արդյունքը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը մեր դարաշրջանում իրապես ժամանակի հրամայական է: Հարցաշարը, որը ներառում է կրթության բնագավառի օրենսդրություն, ինչպես նաեւ կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում, միջին բարդության է, եւ այն հանձնելու համար բավականին մեծ աշխատանք էր պահանջվում»,- շեշտում է Գեւորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ հավաստագրման քննությունները, անկասկած, ավելացնում են հավակնորդի գիտելիքները, սակայն գործող տնօրենի պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ նրա աշխատանքային փորձը:

«Որպես գործող տնօրեն՝ կցանկանայի, որ հաշվի առնվեին եւ գնահատվեին նաեւ մեր աշխատանքային գործունեությունը եւ դրա արդյունավետությունը: Նրանց պարագայում, որոնք առաջին անգամ են մասնակցում հավաստագրման քննություններին եւ հավակնում տնօրենի թափուր պաշտոնին, այս գործընթացը գիտելիքի եւ հմտությունների ստուգման համար բավարար է»,- վստահեցնում է գործող տնօրենը:

Գեւորգ Գրիգորյանի կարծիքը կիսում է նաեւ Վայոց ձորի Հերմոնի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Մնացականյանը, որը եւս մասնակցում է հավաստագրման քննություններին: Նրա համոզմամբ՝ գործող տնօրենների աշխատանքային գործունեությունը պետք է որեւէ կերպ արտացոլվի հավաստագրման քննությունների ընթացքում:

Առաջին փուլում 90 եւ ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդները հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում: Հանձնաժողովը յուրաքանչյուր հավակնորդի ներկայությամբ համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձեւավորում է 5 հարցից բաղկացած հարցատոմս: Մեզ հետ զրույցում հարցազրույցի փուլը հաղթահարած Երեւանի թիվ 198 դպրոցի ուսմասվար Սարգիս Խաչատրյանը նշեց, որ այն անցել է դրական մթնոլորտում:

«Հանձնաժողովի բոլոր անդամները բարեհամբույր էին եւ պատրաստակամ: Վստահեցնում եմ, որ գիտելիքի առկայության դեպքում անհնար է չհաղթահարել հարցազրույցի փուլը եւ ստանալ հավաստագիր: Հարցազրույցի հարցաշարը ներառում է հավակնորդի իրավական, կառավարչական եւ մանկավարժական կարողություններն ու հմտությունները բացահայտող հարցեր, որոնք խիստ անհրաժեշտ են տնօրենի գործունեության ընթացքում: Ես 2012 թվականին եւս մասնակցել եմ հավաստագրման քննություններին եւ պետք է նշեմ, որ բանավոր հարցերը բավականին բարդացվել են»,- ասաց Սարգիս Խաչատրյանը՝ ընդգծելով, որ խստացվել է նաեւ գնահատման կարգը: Յուրաքանչյուր հարց գնահատվում է 2 միավոր, 75 եւ ավելի տոկոս միավոր հավաքած հավակնորդներին հավաստագիր տալու վերաբերյալ որոշում է կայացվում:

Վայքի հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հայկ Ավագյանն առաջին անգամ է մասնակցում հավաստագրման քննություններին. «Ես իմ առջեւ նպատակ եմ դրել, որ եթե առաջ գնալու հնարավորություն կա, ապա պետք է օգտվել դրանից: Առաջին անգամ ինձ չհաջողվեց հաղթահարել բանավոր փուլը, սակայն ես չեմ պատրաստվում հանձնվել, հետեւաբար այսօր անելու եմ հնարավորը՝ հավաստագիր ստանալու համար: Օրենսդրական դաշտի եւ կառավարչական հմտությունների իմացությունը ցանկացած տնօրենի պարտականությունն է»:

Նշենք, որ հավաստագիրը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ ՀՀ տարածքում գործող ցանկացած դպրոցում մասնակցել տնօրենի թափուր տեղի մրցույթին եւ ընտրվել։

Հավելենք նաեւ, որ մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվել են մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, սակայն ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված՝ հավաստագրման քննությունների գործընթաց չի կազմակերպվել:

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am