Սանկցիա կիրառվեց Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանի խոսքի ժամանակ, թե ինքը հող հանձնողներին չի պաշտպանում Ռոբերտ Քոչարյանն ու Յուրի Խաչատուրովը նրան ասացին, թե «հող հանձնողներից մեկն էլ դու ես»:

Ընդմիջումից հետո դատավորն ասաց, որ լսել է նիստի արձանագրությունները և որոշել Խաչատուրովի և Քոչարյանի նկատամամբ սանկցիա կիրառել՝ նախազգուշացման տեսքով:

Հիշեցնենք, որ միջադեպ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին դատախազների բացարկի մասին: Որպես հիմնավորում դատախազ Գեւորգ Բաղդասարյանի բացարկի համար՝ նշվել է անցած տարի մայիսի 8-ին նրա հայտարարությունը: Պարզաբանելով իր դիրքորոշումը՝ Բաղդասարյանն ասաց, որ մեծ հարգանքով է վերաբերվում Շուշին ազատագրողների հանդեպ, սակայն դա գործընթացի հետ կապ չունի:


«Շուշիի վիճակը կապ չունի գործընթացի հետ: Դա պարզ կլինի, երբ մենք հրապարակենք մեղադրական եզրակացությունը: Այնտեղ չկա հիշատակում Շուշիի մասին: Ես երբեք չեմ պաշտպանել հանձնողներին»,-ասաց Բաղդասարյանը:

Այդ ժամանակ արձագանք հնչեց, ակնհայտորեն, նախկին նախագահ Քոչարյանի կողմից: «Ե՞ս եմ հանձնել: Հարգելի դատավոր, ես պարզաբանում եմ պահանջում: Ո՞վ ասաց, որ ես եմ հանձնել: Խնդրում եմ պարզաբանել եւ փաստեր ներկայացնել»,-հայտարարեց դատախազը:

Առանց բարձրախոսի եւ քիչ լսելի արձագանքը կրկնվեց: «Պարո՛ն Քոչարյան»,-փորձեց սկանդալին վերջ դնել դատավորը:

«Դու հանձնողներից մեկն ես»,-արդեն բարձրաձայն կրկնեց նախկին նախագահը:

«Ի՞նչ է նշանակում հանձնողներից մեկն ես»,-ձայնը բարձրացրեց Բաղդասարյանը:

Դատավորը, ով եւս ձայնը բարձրացրեց, պահանջեց դադարեցնել լեզվակռիվը:

«Ի՞նչ է նշանակում՝ ես հանձնողներից մեկն եմ»,-բղավեց դատախազը:

Դատավորը լեզվակռիվը դադարեցնելու համար ընդմիջում հայտարարեց:

դիտվել է 1675 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am