Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց. Նաիրա Զոհրաբյան (video)
Ընդդիմադիր դաշտում հավաքված են տարբեր ուժեր և հնարավոր է՝ լինեն ինչ-որ տարբերվող կարծիքներ, բայց մեկ հարցում մեր օրակարգը միասնական է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, իսկ մարտավարական հարցերի վերաբերյալ միշտ էլ կարող են լինել տարակարծություններ: Այս մասին խորհրդարանում լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր է՝ տարաձայնություններ կան ընդդիմադիր «17+»-ի շրջանակներում: