Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելու շոկային լուրից հետո ԱԺ նիստը սկսում է հանդարտ, ինչպես միշտ, կարծես թե ոչինչ չի կատարվել

Իրար հետ կապ չունեցող մի քանի իրադարձություններ պարզորոշ ցույց են տալիս, այն անառողջ բարքերը, որոնք կան մեր երկրում։ Դրանք հայկական ստանդարտներն են, երբ մարդիկ տեսակետներն ու սկզբունքները փոխում են ոտքի վրա։ Վերջին օրերի զավեշտները են.

ԱԺ-ում հանդարտ է՝ ընդդիմության անհասկանալի լռությունը

Շաբաթ երեկոյից բոլորի խոսակցության թեման Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելու թեման էր։ Առանց չափազանցության՝ համապետական շոկ էր։ Իսկ երկուշաբթի ԱԺ նիստը սկսում է հանդարտ, ինչպես միշտ, կարծես թե ոչինչ չի կատարվել։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները, թվում էր թե ուրիշ այլ անելիք չպետք է ունենային, քան թեմայի հրատապ քննարկումը։ Բայց դա չեղավ։ Սա նոնսենս է. Երբ կա հրապարակային մեղադրանք, հրապարակային հայտարարություն, որ ԱԺ նախագահը հնարավոր է թուրքական գործակալ է, իսկ ԱԺ խմբակցությունները, առավել ևս ընդդիմադիր, ցույց են տալիս, թե ոչինչ երկրում չի կատարվել։ Անհասկանալի է նաև 17-ի ձևաչափի պասիվությունը. Կար երկու օր ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների հետ աշխատելու, կոնսուլտացիաների, բայց գործ չի արվել։

 Ա1+ի անհասկանալի լռությունը

Տեղի ունեցավ կապուղիների մրցույթը։ Ա1+ ին դարձյալ կապուղի չտվեցին։ Ոչ ոք սրա մասին չի խոսում։ Սորոսի հիմնադրամի իրավապաշտպանները ծակերն են մտել, ոչ ոք երթ ու նստացույց չի անում, նույնիսկ Ա1+ ը ձայն չի հանում։ Հիմա էլ է Քոչարյանի մեղավորությունը, որ Ա1-ին հեռարձակման լիցենզիա Նիկոլի ասելով, չեն տրամադրում։ Անդուր, անհասկանալի ստանդարտներ են գործում։

 

Անհասկանալի Գուրգեն Արսենյանը

Հետկապիտուլյացիոն Հայաստանում քաղաքական ամբիցիաներ է դրսևորում Գուրգեն Արսենյանը։ Իրեն բնորոշ անհիմն մենթորական տոնով եթերից դասեր է տալիս ու պաշտպանում Փաշինյանին։ Նույն Գ. Արսենյանը 2004 -ին Բաղրամյան Պողոտայում ընդդիմության հանդեպ ուժ կիրառելու համար՝ առավոտյան շնորհակալություն հայտնեց գործող Ռ. Քոչարյանին և իրավապահներին։

Նույն Գ. Արսենյանն էր, որը զուտ կոմերցիայի վրա կարողացավ ԱԺ ամբողջական խմբակցություն անցկացնել և հիմա ախպերություն է անում այն Փաշինյանի հետ, ով ընտրակաշառքը և ընտրակեղծիքը ամենամեծ չարիքն ա համարում։

Ի դեպ, Նույն Գ. Արսենյանի կադրն է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ում հանդեպ Նիկոլի իշխանության օրոք միջազգային հետախուզում են հայտարարում։

Եվ, վերջապես նույն Գ. Արսենյանը 2015-ին մինչև նախավերջին օրը դեմ էր Սահմանադրական հանրաքվեին, բայց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման տարվելուց ու հավանորեն որոշ կոմերցիոն հարցեր ճշտելուց հետո դարձավ «Այո»-ի կողմնակից։ Այնպես, որ «Նոր Հայաստանը» իր բարքերի այլանդակությամբ հաստատ չի զիջում հնին. Մարդիկ են նաև նույնը։

 Վիգեն Երեմյան

«Իմ Ձայնը» նախագիծ

 

դիտվել է 2008 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am