Քաղաքականություն է, սըր․․․

Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան որևէ երկիր, այդ թվում՝ արևմտյան չքննադատեցին։ Ավելին, ոչ միայն հավասարության նշան էր դրվում հայկական և ադրբեջանական կողմերի գործողությունների մեջ, այլև երբեմն, շատ պատկառելի արևմտյան գործիչներ և կառույցներ, անթաքույց ադրբեջանամետ դիրքորոշում էին բռնում։ Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում, նույն «ժողովրդավար․ մարդու իրավունքների արժեքներին նվիրված» արևմուտքը չի տեսնում , Ադրբեջանի կողմից գերիների նկատմամբ խոշտագումներն ու նվաստացումները, կամայական մահապատիժները՝ գլխատումները, Ալիևի և Էրդողանի կողմից հնչող հակահայկական, ատելությամբ լցված ելույթները։

․․․Եվ հանկարծ․․․հե՛յ հասեք, Ռուսաստանը ձերբակալել է ժողովրդավար Ալեքսեյ Նավալնուն, շտապ պետք է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, ջախջախել Ռուսաստանի բռնապետական ռեժիմը և այլն։

Եվ, զարմանալիորեն հայ «առաջադեմները», ովքեր չեն նկատում Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումները, «քաղաքական հետապնդումների» մասնագիտացված դատարանների ստեղծումը, սկսեցին փրփուրները բերաններին պաշտպանել կոռուպցիոներ, ազգայնական,հայերին արհամարհանքով «խաչիկներ» անվանած․ բայց «մեծ ժողովրդավար» Ալեքսեյ Նավալնուն։

Իսկ իրականում, այսօր Ալեքսեյ Նավալնին արևմուտքի համար պետք է կատարի նույն դերն, ինչ 1917թ․ Վլադիմիր Լենինը, այն է՝ հեղափոխություն իրականացնի Ռուսաստանում։ Իսկ ինչ պատահեց 1917թ․ հեղափոխությունից հետո մեր տարածաշրջանում։ Ռուսական զորքը Լենինի կողմից կանչվեց Ռուսաստան , և թուրքական ուժերը ևս մեկ անգամ գրավեցին Արևմտյան Հայաստանը և կոտորելով առաջ շարժվեցին մինչև Սարդարապատ։ Եվ եթե չլիներ Արամ Մանուկյանը, հավանաբար Հայաստան բառը վաղուց մոռացված կլիներ։ Զարմանալի զուգատիպությամբ, և Լենինը և Նավալնին Ռուսաստան են վերադառնում և այն ժամանակ և այժմ, Թուրքիայի դաշնակից Գերմանիայից, համարժեք ֆինանսավորմամբ։

-Բա մարդու իրավունքնե՞րը․․․

-Քաղաքականություն է, սըր․․․

Ավետիք Իշխանյան

 Aravot.am

դիտվել է 1185 անգամ
Լրահոս
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am