«Եվրոպական դատարանում են ասում են՝ դե, դուք գնում եք, իրար հետ հաց եք ուտում, կենացներ եք ասում». Ռուբեն Մելիքյան

«Խորհրդարանը թիվ 1 քաղաքական ամբիոնն է, թիվ 1 ներկայացուցչական մարմինն է, դա այն մարմինն է, որտեղ պետք է քննարկվեն հասարակությանն ամենահուզող հարցերը:  Խորհրդարանն այն տեղը չէ, ուր մարդիկ գնում են աշխատանքի, աշխատավարձ են ստանում, պարգևավճար են ստանում, ամեն ինչ լավ է, գնում են տուն: Մեր հասարակությանը ամենաշատը հուզող 3 հարցերից մեկը ո՞րն է, գերիների հարցը չէ՞, եթե գերիների հարցի քննարկումը տապալվում է, իրենց իսկ կոլեգայի կողմից պիտակված ուսապարկերն ասում են՝ դուք շահարկումներ եք անում, բա էդ դեպքում ինչի՞ համար է Ազգային ժողովը, եթե չպետք է քննարկվի մեր հանրությանն ամենաշատը հուզող պայմանական 3 հարցերից մեկը: Գերիների հարցը բոլորիս է հուզում, պատասխան տվեք՝ ի՞նչ եք արել, ի՞նչ չեք արել, ի՞նչ եք պատրաստվում անել: Այն, որ այդ հարցի քննարկումը տապալվեց, նշանակում է՝ ԱԺ-ում գոյություն չունի քաղաքական պրոցես, քաղաքական պրոցեսն ԱԺ-ում չէ: Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, իմ պատկերացմամբ՝ փոքրիկ խմբակի գործունեություն է, որը նպատակ է հետապնդում ամեն գնով պահպանել իշխանությունը, թե ինչի՞ համար, տարբեր պատճառներ կարող են լինել»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ՝ անդրադառնալով Ազգային ժողովում տապալվեց գերիների հարցով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին քննարկման տապալմանը:

«Օրեր առաջ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցը չհաջողվեց լուծել: Մեկ նախադասությամբ իրենց ղեկավարը փակեց այդ հարցը մոսկովյան հանդիպումից հետո, ասաց՝ կներեք, չստացվեց, այ քեզ բան»,- ասաց Մելիքյանը:

Մինչև հանդիպմանը մեկնելը՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր համար ամենակարևորը գերիների հարցն է, հետո՝ ճանապարհների ապաշրջափակումը:

Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ Փաշինյանը չի կարողանում լուծել իր համար գերակա խնդիրը, փոխարենը՝ ստորագրում է այլ հայտարարություն:

«Այս ամբողջ պատմությունը երկու մեծ վարկած ունի: Մեկը, որ մենք գործ ունենք լրջագույն դավաճանության հետ, գնալով ավելի շատ մարդիկ են հակվում այս տարբերակին, որ սա դիտավորյալ թշնամական գործունեություն է ՀՀ-ի նկատմամբ: Գերիների մասով կարող է իմիտացիայի դրսևորում լինել, գուցե այդ մարդկանց դա չի հետաքրքրում: 2-րդ վարկածն ապաշնորհությունն է, այսինքն՝ այս մարդիկ դավաճան չեն, ապաշնորհ են, ուղղակի ձեռքներից ոչինչ չի գալիս: Երկու վարկածի դեպքում էլ ունենք իրավիճակ, որ այս մարդիկ ուղղակի ունակ չեն գերիների հարցը լուծել: Իմիտացիաներ են անում, ասում են՝ մեզ համար սա առաջնահերթություն է, հերթական անգամ տապալվեց ձեր պլանը, եթե դա պլան էր, ձեր ծրագիրը: Փաշինյանն ասաց՝ եթե այս հարցը չլուծվի, մնացածն ինձ չի հետաքրքրում, բա ո՞նց եղավ, որ մնացածը ստորագրվեց, իսկ գերիների հարցը չլուծվեց»,- ասաց Մելիքյանը:

«Այսօր նաև Լավրովի խոսքում բավական թափանցիկ ակնկարկ կար, որ մեր պաշտոնական իշխանությունները ևս բավական լուրջ մեղք ունեն, որովհետև չեն ներկայացրել ցուցակները, պատշաճ ձևով չեն վերաբերվել այս հարցին, դրա համար այս հարցը չի լուծվել մինչև հիմա»,-  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նաև նկատեց, որ այսօր Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ակնարկել է, թե ՀՀ իշխանությունը պատշաճ կերպով չի զբաղվում գերիների խնդրով:

«Գերիների վերադարձը գործընթացի վերջին փուլն է, նախ՝ պետք է ստիպել Ադրբեջանին՝ թափանցիկ կերպով Հայաստանին, միջնորդ երկիր Ռուսաստանին և Կարմիր խաչին ներկայացնել գերիների իրական թիվը, քանի որ անհետ կորածները ևս կարող են լինել գերության մեջ: Իրավապաշտպանը նաև նկատեց, որ նոյեմբերի 9-ից հետո ՄԻԵԴ-ում վարքագիծ է փոխվել: Մինչև նոյեմբերի 9-ը չկար քաղաքական պրոցես, Եվրոպական դատարանն իրենից ներկայացնում է լրացական, լրացուցիչ մարմին, եթե կա մեկ այլ պրոցես, ինքը չի խառնվում, կամ ավելի թույլ է խառնվում: Նոյեմբերի 9-ից հետո Եվրոպական դատարանն ակնհայտորեն վերաբերմունք է փոխել, ասում են՝ դե, դուք գնում եք, իրար հետ, հեն ա, հաց եք ուտում, պայմանական եմ ասում, կենացներ եք ասում, էսօր խայտառակագույն տեղեկություն տարածվեց, որ՝ Աստված եմ կանչում, որ դա ճիշտ չլինի, որ ոչ միայն հաց են կիսել, այլև իրար կենաց են խմել, Ալիևի կենաց է խմել Նիկոլ Փաշինյանը, բա Եվրոպական դատարանը կամ մեկ այլ մարմին դրանից հետո այս հարցով լուրջ կզբաղվի՞, երբ պարզվում է, որ լավ էլ հարաբերությունները կարգավորել եք, ի՞նչ եք ուզում մեզանից»,- ասաց Մելիքյանը:

Ադրբեջանում մեր գերիներին դատում են՝ որպես հանցագործների, և նրանց նկատմամբ չեն տարածում միջազգային հումանիտար իրավունքի երաշխիքներ,-ասաց նա:

 

դիտվել է 577 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am