«Հարգելի օմեգա, ինչի՞ հիման վրա ես դու սկսել համագործակցությունը ՀՀ ԱԱԾ-ի հետ». Ռուբեն Մելիքյանը՝ Արարատ Միրզոյանին

«Կա պնդում, պնդման հիմքում դրված է փաստաթուղթ, ձեռագիր փաստաթուղթ է, միայն ստորագրություն չէ, և հակառակ կողմն ընդամենն ասում է՝ նման բան չկա: Մեկ էլ ԱԱԾ-ն շաբաթ գիշերը հերքում է տարածում, որ այդպիսի բան չկա, եթե, օրինակ, լիներ, ի՞նչ, ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածելու, ասելու էր՝ հա, դե գիտեք, մեր գործակալն է, այդպիսի բան ո՞վ է տեսել, ծիծաղելի է»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի անցած շաբաթ հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիսանում է կրկնակի գործակալ, սկզբում՝ Թուրքիայի, ապա՝ նաև Հայաստանի, ասաց, որ ինքը սպասել է հերքմանը, սակայն հերքումն իրեն չի համոզել:

«Տարածված հերքումները հակառակ ազդեցությունն ունեցան, ավելի համոզիչ կերպով կարելի էր դա անել: Այն հերքումը, որ տրվեց, բավարար չէր, եթե արդար էր այդ անձնավորությունը, թող նույն ժամանակաշրջանի մի ձեռագիր դներ, օրինակ՝ ինքնակենսագրություն, որ ինչ-որ աշխատանքի ներկայանալու համար է ներկայացրել, և ասեր՝ սա իմ ձեռագիրն է, սա էլ այս ձեռագիրն է, տեսեք, որ ես չեմ: Եթե նա դա չի անում, ինձ համար դա նշանակում է՝ ուղիղ հաստատում: Ուղիղ հաստատումից հետո հարց է առաջանում, բա ինչի՞ է ԱԱԾ-ի հետ էս մարդը համագործակցել: Մասնագետներն ասում են, որ այդ տեքստից մի հետևություն կարելի է անել, որ դա չի եղել կամավոր, այսինքն՝ եղել է փաստերի ճնշման ներքո, հիմա, եթե չի եղել Թուրքիայի գործակալ, բա ուրիշ ի՞նչ պատճառով, բացե՛ք, ամեն ինչ բացե՛ք, դո՞ւք չէիք լյուստրացիա ուզում, սկսեք: Լավ, անցել ես համագործակցության, գործ ես տվել քո ընկերների դեմ, օրինակ՝ ինձ հետ սուրճ ես խմել, գնացել գրել ես, որ՝ էս ասեց, էն ասեց: Հարգելի օմեգա, ինչի՞ հիման վրա ես դու սկսել համագործակցությունը ՀՀ ԱԱԾ-ի հետ, ի՞նչ են քեզ դեմ տվել, եթե Թուրքիայի գործակալը չես»,- ասաց Մելիքյանը:

  «Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի պնդումները համոզիչ են, քանի որ հաընկնում են մի շարք փաստեր:Միքայել Մինասյանի ներկայացրած վարկածը շատ ճշմարտանման էր: Ես անձամբ գիտեմ, որ այդ մարդն աշխատում էր Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, առանձնապես բավարարված չէր իր աշխատանքով: Ես անձամբ գիտեմ, և շատ տրամաբանական է, որ թուրքական հատուկ ծառայությունները հատուկ հետաքրքրվածություն ունեն հենց այդ կառույցի նկատմամբ, հաստատ շատ ավելի մեծ հետաքրքրվածություն ունեն, քան, ասենք, դատարաններում աշխատողների»,- ասաց Մելիքյանը:

 

դիտվել է 1166 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am