Միանում եմ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու՝ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան

Համալսարանականները նախաձեռնել են զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու շարժում: Հիմա մենք չունենք պետություն, որ կզբաղվեր այս հարցով: Շնորհակալություն, որ Համալսարանում հասկացան`զոհված տղաների ընտանիքների կյանքն իմաստավորել է պետք, զոհված տղաների սխրանքը պատմության համար արձանագրել է պետք, զոհված տղաների գործի ու նրանց երազանքների մասին պատմել է պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:


«Զոհվածների ընտանիքներն ու հայ հասարակությունը, ապագա սերունդները պետք է իմանան, որ տղաներն իրենց կյանքն անիմաստ չեն զոհաբերել, տղաներն իրենց կյանքը զոհաբերել են, որ հայ ժողովուրդը կառուցի այն պետությունը, որի մասին իրենք են երազել:

Մենք բոլորս պարտք ունենք զոհված տղաների և նրանց ընտանիքների առջև: Մեր պարտքի անունն է` ուղղել մեր պետության մեջքը, վերականգնել պատիվն ու արժանապատվությունը, ստեղծել երազանքի Հայրենիքը: Այն Հայրենիքը, որի համար տղաները զոհվեցին: Հայերի կյանքն իմաստավորելու այլ տարբերակ մենք ուղղակի չունենք: Այս նախաձեռնության հեղինակները համալսարանական կամավորականներն են, որ պատերազմի առաջին իսկ ժամերից մեկնեցին Արցախ:


Տղաներին ես հանդիպել եմ հոկտմեբերի 1-ին Ստեփանակերտում, երբ զենք էին ստանում, որ շարժվեն հյուսիսային ուղղությամբ: Պատերազմի ընթացքում Վահագն Վարագյանի հետ խոսել ենք մի քանի անգամ` հեռախոսով, շատ կարճ: Տղաները ռազմաճակատում էին հաղթելու համար, հավատում էին, որ հաղթանակը մերն է լինելու: Ցավոք, պատերազմը հայերի համար ավարտվեց ողբերգական հետևանքներով: Պատերազմն ավարտվեց ողբերգությամբ, որովհետև օրվա իշխանությունը դավաճան և ապաշնորհ ստահակների խմբակն էր:

Համալսարանական կամավորներից Գևորգ Արշակյանը զոհվեց պատերազմի վերջին օրերին` Շուշիի մատույցներում: Գևորգն այս նախաձեռնության հեղինակների ընկերն է, մարտական ընկերն է: Որևէ մեկը կասկած չունի, որ եթե Գևորգը չզոհվեր, ինքն անձամբ էր նախաձեռնելու այս շարժումը: Հանուն Գևորգի հիշատակի հավերժացման, հանուն Գևորգի գործի շարունակության, հանուն Գևորգի գործի ապրեցման` պետք է նեցուկ լինենք զոհվածների ընտանիքներին, պետք է շարունակենք Գևորգի և մյուս զոհված տղաների կյանքի գործը: Ոչ մեկը չպետք է մոռացվի, ոչ մեկը: Ոչ մեկի երազանքը չպետք է անէանա: Ես նույնպես միանում եմ այս նախաձեռնությանը` համարելով, որ սա այն ամեափոքր ծառայությունն է, որ ես կարող եմ մատուցել զոհվածների ընտանիքներին և զոհված տղաների հիշատակին ու գործին»,- գրել է Հակոբյանը:

դիտվել է 600 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am