ԼԱՎ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԱՐԴՅՈ՞Ք «ՍԻՐԵԼ» Է ՊԵՏՔ...

Էն, որ այս հողատու ու դավաճան իշխանության անդամներն ու սատարողները բոլորիդ վախեցնում են Ռոբերտ Քոչարյանով, անվանելով նրան «նախկին», ուզում եմ ոչ թե հալած յուղի պես ընդունեք, այլ ուղղակի մի փոքր տրամաբանենք։ Ձեզանից որոշները իրեն չեն սիրում՝ է մի սիրեք, Ձեր կանանց և ամուսիններին սիրեք, Ձեր ծնողներին և երեխաներին սիրեք։ Իսկ լավ ղեկավարին արդյո՞ք սիրել է պետք...
Չէ... Ես հիմա չեմ խոսելու այն ստերի մասին, որոնք պատմվել են այդ ՄԱՐԴՈւ մասին... Ոչ էլ փորձելու եմ վերադառնալ անցյալ ու ներկայացնել մեր հերոսական ու արժանապատիվ անցյալը՝ այդ ՄԱՐԴՈւ կառավարման ժամանակ... Ես ուզում եմ խոսել ներկայի և ապագայի մասին, որը կարծում եմ շատ ավելի նյութական է, քան քննարկել անցյալը, մանավանդ եթե այն համեմված է տարաբնույթ ստերով ու շահադիտական նպատակներով՝ միտումնավոր խեղված փաստերով։
Այն, որ ասում են Ռոբերտ Քոչարյանը ուզում է գա իշխանության... Կարո՞ղ եք մի պահ ուղղակի ասել թե ինչու՞։ Այս տարի կլրանա այդ ՄԱՐԴՈւ 67 տարին։ Մարդ, ով սիրում է կյանքը... իր ընտանիքը... ունի նախասիրություններ... սիրած վայրեր... սիրում է կարդալ և սովորել... և ով իր գիտակից կյանքում, մինչև 2008 թվականը զրկված է եղել այդ հնարավորությունից, որովհետև ստիպված է եղել մի շրջան իր կյանքը նվիրել Հայրենիքի ազատագրմանը, չտեսնելով թե ինչպես են մեծանում իր որդիները, հետո հայերնաշինությանը... Ասեմ, որ ըստ ՀՀ Սահմանադրության, 2008 թվականից հետո, 10 տարի էլ զրկված է եղել ՀՀ-ն լքելու հնարավորությունից...
Սրան էլ հավելեմ, որ ունի բավականին բարձր վարձատրվող աշխատանք, այնքան, որ Ձեզանից որոշները իրենց երազանքների մեջ նույնիսկ դրա 10 %-ը հազիվ են պատկերացնում, իսկ որոշները նույնիսկ 1%-ը...
Եվ այսքանից հետո, Ձեզ ներկայացնում են, որ այս մարդը «ուզում է գա իշխանությա՞ն»։ Իսկ ամենակարևորը՝ Դուք կուրորեն հավատում եք, որ նա տենչում է գալ իշխանությա՞ն։ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ։ ԻՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ։ Վստահ ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը իմ՝ կյանքում հանդիպած մարդկանցից ամենաադեկվատն է, որպեսզի ինքն իր ոտքով գա իշխանության այն էլ հիմա՝ երբ հայրենիքը վաճառված է... Արտաքին հարաբերությունները հիմնովին ձախողված... Երկիրը գտնվում է լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ... Բյուջեն՝ դատարկ... Բանակը՝ կազմաքանդված... Կոմունիկացիաները՝ ոչնչացված... Գյուղատնտեսությունը՝ վերացված... Կրթությունն ու մշակույթը՝ այլասերած...
Այսօր, տրամաբանության սահմաններում, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՆՉԱՆՔ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈւԹՅՈւՆԸ, վերադարձնի մեր հայրենիքը... Վերականգնի արժանապատիվ արտաքին հարաբերություններ... Վերադարձնի մեր գերիներին... Վերադարձնի մեզ մեր ՀՊԱՐՏՈւԹՅՈւՆՆ Ու ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆԸ... Վերականգնի երկրի տնտեսությունը, բանակը, գյուղատնտեսությունը, կոմունիկացիաները... Արժևորի և կարևորի մեր կրթությունն ու մշակույթը... Եվ ամենակարևոր այն է, որ դա ստիպված է անել, զոհաբերելով ի՛ր տարիներն ու կյանքը...
Եվ այն բանից հետո, երբ երկու տարի շարունակ, անհասկանալի պատճառով, իրեն պահել ենք ազատազրկության մեջ... Երբ վերագրել ենք իրեն որակներ, որոնք բոլորովին չեն համապատասխանում իրականությանը... Երբ նեղացրել ենք իրեն, ինչպես կարողացել ենք...
Եվ երբ մեզ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը ուզում է գա իշխանության, 67 տարեկան հասակում, ուղղակի հարց տվեք Ձեզ՝ ինչի՞ համար... Որ, իր կյանքի այս հատվածը նու՞յնպես նվիրի ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, անտեսելով իր ընտանիքը, թոռնինկներին, իր անձնականը... Սա՞ է իր մոտիվացիան...
Ո՛Չ... ԱՅԴ ՄԵ՛ՆՔ ՊԵՏՔ Է ԽՆԴՐԵՆՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ՈՐ ՆԱ ԻՐ ԿՅԱՆՔԸ ՎԵՐՋՆԱԿԱՆՈՐԵՆ ԶՈՀԱԲԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ... Ուղղի մեր կատարած հիմար սխալները... ՄԵԶ ՀԱՅՐԵՆԻՔ ՆՎԻՐԻ... Այո՛, այդ մե՛նք պետք է իրեն խնդրենք, իսկ նա մտածի... Այդ մենք պետք է խնդրենք, ու այնքան լավ, ՈՐ ՉՄԵՐԺԻ... Որովհետև, նա է այն միակ մարդը, ով ՄԵԶ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ... Եվ կարևորը այն է, որ սա գիտեն նույնիսկ նրանք, ովքեր նրան «չեն սիրում»...
#նիկոլ_դավաճան
#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միրհդատ Մադաթյանի գրառումը

դիտվել է 944 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am