Պուտինի արցախյան PR-ն ու պատիժը. Փաշինյանին հանգիստ չեն տալիս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020թ. նոյեմբերին ընդունված եռակողմ հայտարարության մանրամասները: «Ռոսիա 1-» հեռուստաալիքի եթերում է այս հաղորդումը հեռարձակվել: Ըստ Պուտինի, եռակողմ հանդիպմանը բոլոր որոշումները կայացվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, ընդ որում հայտարարության տեքստը նախապես պատրաստ է եղել:

Պուտինը նաև նշել է, որ անհրաժեշտ էր որոշում կայացնել տվյալ իրավիճակում: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում «երկու կողմերից պայքար էր ընթանում յուրաքանչյուր փուլի համար, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել յուրաքանչյուր ստորակետի համար»:
Ռեպորտաժում այդ հանդիպման՝ կուլիսների հետևում մնացած որոշ մանրամասներ են մեջբերվում: Օրինակ, այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Մոսկվա են ժամանաել մի քանի րոպե տարբերությամբ, և Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել ավելորդ պտույտ կատարել Տուլայում, որպեսզի Ալիևն առաջինը ժամանի: Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Ալիևը ոչ մի անգամ, նույնիսկ աչքի տակով չեն նայել միմյանց:

Ռեպորտաժում նաև մեջբերվում է անցած տարի նոյեմբերի 17-ին Պուտինի հարցազրույցից մի հատված, որում նա մանրամասներ է ներկայացնում այն մասին, թե ինչպես է ստորագրվել ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 10-ի հայտարարությունը: «Ամեն ինչ տեղի ունեցած այդ օրը (նոյեմբերի 10-ին)

Պարզապես մի իրավիճակ էր ստեղծվել, երբ Հայաստանը հասել էր այն գծին, երբ պետք էր որոշում կայացնել…Սակայն պետք է արժանին մատուցել, քանի որ նույնիսկ այդ պայմաններում երկու կողմերը պայքար էին մղում ամեն կետի, կարելի է ասել ամեն ստորակետի համար»,-ասել է Պուտինը:

Իր հերթին, այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է խոսել արցախյան թեմայով՝ հրավիրված ասուլիսում: Նա անմիջապես հերքել է լուրերը, թե Ռուսաստանը ցանկանում է Արցախը միացնել Ռուսաստանին, նման թեմայով լուրերը նա էկզոտիկ է անվանել, հավելելով, որ Ռուսաստանի մտքին անգամ նման բան չկա...
Երբեք խոսակցություն չի եղել, որ Հայաստանն ու Արցախը պետք է բաժանել իրարից, նշել է Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ հայ քաղաքական գործիչներն այցելում են Ադրբեջան և հայտարարություններ անում: Լավրովը իր խոսքում նկատել է, թե այդպիսի այցերից հնարավոր չէ խուսափել, սակայն արժե հայտարարություններ չանել, որոնք կարող են սրել իրավիճակը:

«Ոչ ոք երբևէ չի հերքել Հայաստանի և Ղարաբաղի կապը, բոլոր տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի եղել հարց Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու մասին: Եվ դա է պատճառը, որ Լաչինի միջանցքը որպես հայեցակարգ չի մերժվել ոչ մեկի կողմից, և դա դեռ կողմերի համաձայնության առարկա է՝ ներառյալ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնությունը»: Ապա նա հավելել է. «Եթե մենք համաձայն ենք, և բոլորը համաձայն են դրան, որ պետք է կապ լինի Ղարաբաղի հայերի և Հայաստանի հայերի միջև, ապա ես պատճառներ չեմ տեսնում, թե ինչու է պետք խոչընդոտել այս մակարդակի շփումները»:

Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար, ասել է Սերգեյ Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո. «Մեր համատեղ կարծիքն է այն, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այդ տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար: Այստեղ մեր թուրք գործընկերների հետ ունենք ամբողջովին նույն դիրքորոշումը»:

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականները ներկայումս ստուգում են անվանական ցուցակները՝ Ղարաբաղում հակամարտությունից հետո ռազմագերիների փոխանակման համար: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով. «Ռուսաստանը ցանկանում է ջանքեր գործադրել, որպեսզի, վերջապես, փակվի հայ գերիների վերադարձի հարցը»: Նա հիշեցրել է, որ ռազմագերիների հարցը նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանավորվածությունների մի մասն է:

Ռուսաստանն արևմուտքին հստակ ուղերձներով հասկացնել է տալիս, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության ավարտի ու այժմ խաղաղության հաստատման երաշխավորը Ռուսաստանն է, և բոլոր նրանք, ովքեր ցանկանան խաղի մեջ մտնել, պետք է հաշվի նստեն Ռուսաստանի հետ:

Ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանի շահը ներկայացնում է Ռուսաստանը՝ Բաքվի ու Անկարայի հետ բանակցություններում, և Ռուսաստանը ստիպված է երբեմն Թուրքիայի ու Ադրբեջանի ձգտումները զսպել՝ նրանց հանդուգն հայտարարությունների ֆոնին:
Ուշագրավ է, որ Լավրովի հայտարարությունները հնչում են անցյալ շաբաթ Ալիևի՝ Շուշի այցելությունից հետո:

Շուրջ չորս տասնամյակ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ անցյալ շաբաթ այցելեց Շուշի՝ կնոջ՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը վերջին անգամ Շուշի էր այցելել 38 տարի առաջ՝ հոր՝ Հեյդար Ալիևի հետ, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։
«Եթե Հայաստանում ինչ-որ մեկը մտածում է ռևանշի մասին, կրկին կտեսնի մեր երկաթյա բռունցքը։ Այդ երկաթյա բռունցքը կոտրեց նրանց ողնաշարը և ջախջախեց նրանց գլուխները։ Եթե նրանք մեր դեմ որևէ սադրանք իրականացնեն, մեր պատասխանը կլինի շատ կոշտ, նրանք կփոշմանեն և կբախվեն դառը պարտության», -ըստ «Ազատության», Շուշիում հայտարարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մի քանի կիլոմետր հեռու գտնվող Ստեփանակերտի իշխանություններին նախազգուշացնելով՝ «չփորձեք մտածել բանակ կառուցելու և հողեր վերադարձնելու մասին»։ «Այսօր Լեռնային Ղարաբաղում որոշ տարրեր, որոնք իրենց քաղաքական գործիչներ են համարում, դեռ փորձում են գլուխ բարձրացնել։ Թող չմոռանան, թող մեր համբերության հետ չխաղան, թող չմոռանան 44-օրյա պատերազմի մասին։ Կամ նրանք պատրաստվում են բանակ կառուցել և հողեր վերադարձնել։ Թող փորձեն», - հավելել է Ադրբեջանի նախագահը։

Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարածաշրջանի ապաշրջափակման մասին հայտարարության ստորագրումից ընդամենը երեք օր անց ելույթ ունենալով Շուշիում՝ Ադրբեջանի նախագահը, ըստ «Ազատության», հայկական կողմի իշխանությունների մասին խոսելիս օգտագործել է «լեզուները կուլ տված առնետներ» բառակապակցությունը․ - «Որևէ բառ չեն կարող ասել։ Մենք այստեղ եկել ենք որպես հաղթողներ և ծածանել Ադրբեջանի դրոշը բոլոր ազատագրված տարածքներում»։ Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանը աշխարհին ցույց տվեց իր ուժը, ցույց տվեց և ջախջախեց թշնամու գլուխը»։ «Մենք ստիպեցինք թշնամուն ծնկի գալ մեր առաջ և ստորագրել կապիտուլյացիայի ակտ։ Այդպես էլ տեղի ունեցավ՝ նվաստացուցիչ ակտ կապիտուլյացիայի մասին, որն ընդմիշտ կմնա պատմության մեջ», - նաև հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։

Սպառնալիքները Հայաստանի ու Արցախի ուղղությամբ շարունակվում են, ու թերևս կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չկա մի իշխանություն, որը կարող է զսպել թուրք-ադրբեջանական ռազմատենչ քաղաքականությունը...

Ադրբեջանի նախագահական ընտանիքը, ինչպես հաղորդվում է, Շուշի էր հասել Ֆիզուլիի ճանապարհով, որը, ըստ ադրբեջանական աղբյուրների, կազմում է շուրջ 100 կիլոմետր և արդեն անցանելի է։ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Շուշի այցից առաջ Ալիևները մասնակցել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի, ինչպես նաև Ֆիզուլիի օդանավակայանի հիմնարկեքին։ Ավելի վաղ Ալիևը հանձնարարել էր առնվազն օդանավակայանի թռիչքուղին շահագործման հանձնել այս տարվա ընթացքում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9045 անգամ
Լրահոս
Սա դեռ վերջը չէ Պատմության համար եզակի դեպք է. մի եղբայրը իմաստը ստեղծողներից էր, մյուսը՝ իմաստը սպանողներից Բանակն, իհարկե, հաղթելու իր ձևն ունի, բայց մենք պարզապես պարտավոր ենք ազատել մեր զինվորականներին այդ բեռից Փաստացի՝ պայքարի մի կողմում ՀԱՅՆ է իր Բանակով, իսկ մյուս կողմում՝ ազգադավ իշխանությունը Մինչ սպասում էինք Արա Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու վճռի հրապարակմանը, ինչ-որ ոստիկան կամ, գուցե, ԱԱԾ աշխատող ջանասիրաբար տեսագրում էր հավաքվածներին Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից «Լեզուն» կուլ տված Փաշինյանից արդեն ականապատված տարածքների քարտեզ են պահանջում Մեր նախընտրական խաղերն ու թուրք-ադրբեջանական 6 շաբաթանոց 2-րդ զորավարժությունները Ադրբեջանը գոնե այս անգամ պարտվեց. Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց Հենց նոր թուրքի դրած ծաղիկները հեռացրեցի Սպարապետի արձանից. Արփինե Վարդանյան Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակել․ ոչ ոք չի ցանկանում օրեցոր ակնհայտ դարձող դավաճանական նավի անձնակազմում լինել Սրանցից մի քանիսը էսօր սրտատրոփ սպասում են Նախագահ Քոչարյանի վերադարձին Բա, հիմա ձեր սրտի իշխանությունն է, ի՞նչն է խանգարում, ով է խանգարում բացահայտել, ի՞նչն է խանգարում այդ կես քայլն անելու Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին Սու-34 ռուսական կործանիչի օդային հարվածի արդյունքում զոհվել են 47 թուրք զինծառայողներ Վաղվա հանրահավաքը շատ կարևոր է թե´ հանրային ճնշման մեծացման, թե´ բովանդակության փոփոխության տեսակետից. հարթակը պետք է խրախուսի ոչ թե փակուղին, այլ՝ լուծումները Երևի տեսանյութն ուղարկել են Նիկոլին, որ նայի հանգստանա, հեռախոսը լպստի քնի․ Արա Սաղաթելյան ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները կոչ են արել ծառայակից ընկերներին միանալ ի աջակցություն ԳՇ պետին և Հայոց Բանակին անցկացվելիք հանրահավաքին Վաղարշակ Հարությունյանը պետք է հիշի, որ Վազգենը իրենց թողել է աշխատող և կենսունակ պաշպանական համակարգ. Վիտալի Մանգասարյան Գերեվարված զինվորների հարազատները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը Արցախում քրեական գործ է հարուցվել Սահմանադրական կարգի տապալման հիմքով. մեղադրանք կարող է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին. video Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը․ համայնքապետ Իշխանությունները ա լռեցնում են հանրությանը և շեղում իրական օրակարգից. Հրանտ-Մելիք Շահնազարյան Քեսաբի հայերն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ ԶՈւ-ին և Արցախի ՊԲ-ին. video Եղվարդի 29-ամյա բնակիչը փորձել է հրկիզել 17 մլն 375 հզ դրամին համարժեք զինվորական հանդերձանքը. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub