Երբ լկտիությունը սահման չունի. «Իմ քայլ»-ի պատգամավոր Արփի Դավոյանը քիչ առաջ հայտարարեց, թե Հայաստանի լրջագույն խնդիրն ընդդիմությունն է՝ խորհրդարանական և արտախորհրդանական. video
Երբ լկտիությունը սահման չունի. «Իմ քայլ»-ի պատգամավոր Արփի Դավոյանը քիչ առաջ հայտարարեց, թե Հայաստանի լրջագույն խնդիրն ընդդիմությունն է՝ խորհրդարանական և արտախորհրդանական
Ըստ նրա, ընդդիմությունը շահարկում է գերիների, Սյունիքի սահմանների անվտանգության հարցը:
@Mediaport2020-Համաձայնեք, որ նման հայտարարություն անելու համար անսահման լկտիություն է պետք ունենալ: Ինչու՞, որովհետև Արփի Դավոյանը մաս է մի իշխանության, որի պատճառով 5000-ից ավելի մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր տղաներ հաշմանդամ են դարձել ու անհետ կորել, հարյուրավոր տղաներ մինչ այսօր գերի են թշնամու ձեռքում, երկրում ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է, թշնամուն են հանձնված Արցախն ու Սյունիքի բարձրադիր դիրքերը, բայց, փաստորեն, Արփի Դավոյանի նմանները շարունակում են դողալ իրենց աթոռների համար և շարունակում են վստահ լինել, որ մեղավոր են բոլորը, բայց ոչ երբեք իրենք: