Անկարան և Բաքուն հարձակողական զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին. Քարտեզ
WarGonzo Telegram-ալիքը, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ Անկարան և Բաքուն մտադիր են համատեղ հարձակողական զորավարժություններ անցկացնել Թուրքիայի Կարս նահանգում, որը սահմանակից է Հայաստանին։ Բացի հարձակողական վարժանքներից, թուրք դաշնակիցները կանցկացնեն օդային և դեսանտային վարժանքներ։
«Այդ իրադարձությանը կարելի էր վերաբերվել, ինչպես հերթական մի բան, սակայն հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հռետորաբանությունը և այն փաստը, որ ամառվա օդային վարժանքներից հետո նախորդ տարվա աշնանը Ադրբեջանը Անկարայի ուղիղ մասնակցությամբ Արցախյան Երկրորդ պատերազմը հրահրեց՝ վարժանքները Կարսում, WarGonzo-ի վերլուծական կենտրոնի փորձագետների գնահատմամբ ո՛չ միանշանակ մեսիջ են կրում», - գրում է ալիքը։