Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը չի կարող արժանապատիվ բանակցություններ վարել. Նաիրա Զոհրաբյան(video)
Տպավորություն է, թե մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում։ Կա մի իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որ մենք կարողանանք փրկել Հայաստանը, որովհետև Արցախը, ցավոք սրտի, կորցրել ենք, և կա ձեր իրականությունը, որտեղ դուք փորձում եք կեղծ օրակարգերով շեղել հանրության ուշադրությունը։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Իմ քայլը»-ին։