Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանը կշարունակի մնալ Իջևանի ղեկավարի պաշտոնակատար. ընտրությունները նորից հետաձգվեցին

Կառավարությունը հերթական անգամ հետաձգել է Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի ընտրությունները։

Նշենք, որ Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի կազմի մեջ է մտնում 18 համայնք՝ Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն։ Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքի մեջ մտնում են Լերմոնտովո, Անտառաշեն համայնքները։

2019 թվականից առ այսօր չի հաջողվում այս երկու խոշորացված համայնքներում ընտրություններ անցկացնել, դրանք տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են. մինչև կորոնովիրուսի համավարակը նախապես հայտարարված ընտրությունները մեկ անգամ հետաձգվեցին՝ պատճառը Իջևանում ծառահատումների դեմ իրականացվող բողոքի ակցիաներից հետո Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումն էր։ Այն ժամանակ ընտրությունները հետաձգվեցին մարտի 14-ին, հետո ևս մեկ անգամ հետաձգվեցին՝ պայմանավորված կորոնավիրուսով, ընտրության օր նշանակվեց 2020 թվականի նոյեմբերի 5-ը, հիմա էլ հետաձգվում են՝ պայմանավորված արդեն ռազմական դրությամբ։

Նշենք, որ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կարող են անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո, ուստի Կառավարությունը չեղարկեց նոյեմբերի 5-ին նշված խոշորացված համայնքներում ընտրություններ անելու մասին իր իսկ ընդունած որոշումը:

Իջևան և Լերմոնտովո համայնքներում ընտրությունները կնշանակվեն Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ռազմական դրության ռեժիմը հանելուց հետո:

Նկատենք, որ Իջևանի խոշորացված համայնքում ընտրությունների անցկացումն առանցքային նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրքերի ամրապնդման համար։

Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Իջևանի ԲՀԿ-ական և 2015-ին վերընտրված քաղաքապետ Վարդան Ղալումյանը, չսպասելով ժամկետի ավարտին, 2019 թ. սեպտեմբերի 6-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ մինչ այդ Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք էր առաջադրել ՔՕ 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և առերևույթ չարաշահումների համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ղալումյանի հրաժարականից հետո 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջևանի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Նիկոլ Փաշինյանի ընկեր Հայկ Ղալումյանը, որը պատգամավոր Վահե Ղալումյանի հարազատ եղբայրն է։

Հենց Փաշինյանի ընկեր Ղալումայանին վստահվեց 18 համայնք ունեցող խոշորացված Իջևանում Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդումը, ինչը հիմա առավել կարևոր է, քանի որ կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց ու Արցախից 9500 քառ կմ տարածք Ադրբեջանին հանձնելուց, Մեղրիով Թուրքիային և Ադրբեջանին ցամաքային ճանապարհ տալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հրաժարականի հարց իր օրակարգում չկա։

Աղբյուրը՝ 168.am

դիտվել է 928 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am