Ցիկլոպի համախտանիշ կամ գլխակերների ցինիկ հավկուրությունը

Բժշկագիտությունը «ցիկլոպի համախտանիշ» կամ ցիկլոպիա է անվանում այն արատը, որի դեպքում ողնաշարավորի պտղի ակնագնդերը ամբողջությամբ կամ մասնակի սերտաճում են և տեղավորվում մեկ ակնակապիճում, որը գտնվում է դեմքի միջին գծի վրա: Իսկ փոխաբերական առումով քաղաքականության մեջ «ցիկլոպի համախտանիշ» կարելի է բնորոշել այն երևույթը, երբ նույն գործիչը կամ ուժը շատ կարճ ժամանակահատվածում փորձում է մեկ «ակնակապիճում» տեղակայել փոխբացասող կամ տրամագծորեն հակասող մոտեցումներ:

Օրինակ, նույն անձը կարող է ասել, որ եթե պատերազմը հոկտեմբերի 20-ին դադարեցնեին, ապա իրենց դավաճան կանվանեին՝ թշնամուն որոշակի տարածքներ զիջելու համար: Ապա բացարձակապես նույն անձը ու նրա քայլակիցները կարող են շատ ավելի խոշոր կորուստները, հազարավոր երիտասարդների զոհվելն ու հոկտեմբերի 20-ի դրությամբ կորցրածից կրկնապատիկ, եռատիկ ավելին զիջելը ներկայացնել որպես... փրկություն, գրեթե, կներեք, սխրանք ու հերոսություն:

Ավելին, նույն ազգադավ թայֆան ներկայացնող անձը կարող է անգամ բացեիբաց հայտարարել, թե հետադիմական ու վնասակար է այն միտքը, որ... հայությունը ուժեր կվերականգնի, կվերազինվի ու դեռ կունենա իր հաթանակը:

Եթե չկռահեցիք, նշենք, որ խոսքը ոչ բարով՝ ԱԺ փոխխոսնակ ու փաշինյանի հակահայ իշխանության ու «քանդենք պետությունը» (ՔՊ) կարկառուն ներկայացուցիչ Լենա Նազարյանի ու նրա՝ «Սպուտնիկ-Արմենիային» տված դատարկակազմիկ հարցազրույցի մասին է: Եթե կուզեք, դա իսկը քաղաքական ցիկլոպիայի կոնկրետ նմուշ է: Իսկ եթե չեք ուզում, ապա այլ կերպ էլ կարելի է բնորոշել՝ գլխակեր իշխանության քաղաքական հավկուրություն:

Լենա Նազարյանն, ուրեմն, ասում է, թե՝ հետադիմական ու վնասակար է համարում տարբեր փորձագետների դիտարկումներում արտացոլված մտածողությունը կամ մոտեցումը, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Նա՝ շուրջ 5000 երիտասարդների սպանության ու մոտ 10000-ի վիրավորվելու և հաշմվելու համար անմիջականորեն պատասխանատվության ենթակա իշխանության կարկառուն ներկայացուցիչը, այնքան ցինիկ է, որ այդքանից հետո ոչ միայն համարձակվում է այսպես ասած՝ «մարդամեջ ելնել», այլև խոսել այն մասին, թե հետագայի հաղթանակների մասին խոսացողները «...ո՞ւմ 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»:

Լավ, ի՜նչ կարգի բարոյազուրկ պետք է լինի որևէ իշխանություն ու այդ իշխանության որևէ ներկայացուցիչ, որ «տարօրինակ պատերազմի» մսաղացը նետի մի ամբողջ սերնդի մարտունակ սերուցքը, հազարավոր ընտանիքներ դժբախտացնի, հազարավոր մայրերի և հայրերի որդեկորույս դարձնի, և այդ արյան մեղքը վզին, փորձի... մեղադրել անձանց, որոնք այս դառը ու դժոխային օրերին անգամ ապագայի հաղթանակի մասին խոսելու ուժ են գտնում: Լավ, ո՞նց գետինը չի պատռվում սրանց ոտքերի տակ ու չի վերադարձնում գեհեն, որտեղից ելան ու աղետի մատնեցին Հայրենիքն ու ժողովրդին...

Ու ասում է (Նազարյան Լենան), թե՝ պետք է փորձեն երկարատև խաղաղություն ունենալ բոլոր հարևանների հետ, իսկ կորցրած տարածքները ուզում է «քաղաքական գործընթացների միջոցով դա անել»։ Լո՞ւրջ:

Չէ, սրանք իսկապես կարծում են, թե երկրում իսկապես էլ բացառապես իրենց նման ապիկար-անուղեղներ են ապրում:

Բա ձեր կետից սկսած բանակցություններով թող ձեր կուռք եղծելի նիկոլը «քաղաքական գործընթացների միջոցով» Արցախը պահեր: Այսինքն, բանակցային գործընթացը միտումնավոր փակուղի մտցրած, հակասական ու անպատասխանատու հայտարարություններով, արկածախնդրական պահվածքով պատերազմի վերսկսումն ակսելերացրած, հետևողականորեն բանակը քայքայած, մեր զինվորներին կանխամտածված անպաշտպան թողած, ավելին՝ ակնհայտ սխալ որոշումներով հազարավոր տղաների ապարդյուն մահվան մատնած, թշնամու առաջ բերանքսիվայր փռված, էությամբ տրյապկա «իշխանության» երրորդ-չորրորդ դեմքը խոսում է «քաղաքական գործընթացների միջոցով» ինչ-որ բան վերադարձնելո՞ւց:

Ջի-փի-էս-ով թուրքի հետ ու բացառապես թշնամուն ձեռնտու տարբերակով «սահման գծող» քայլական ու հակահայ «իշխանության» ներկայացուցիչը քաղաքական գործընթացների՞ց է խոսում: Բա որ այդքան կայիք, Շուռնուխն, օրինակ, մեջտեղից ձեր «կիրթ ու կառուցողական» հոգեհարազատ ալիևի հետ չկիսեիք:

Ո՞վ է ինչից խոսում, էլի:

Մի «իշխանության» ներկայացուցիչ, որը հայտարարում է, թե Մոսկվա հանդիպման է մեկնում գերիների հարցը լուծելու, հետո ծուռվիզ սկսում է արդարանալ, թե բա էդ հարցը բանակցությունների օրակարգ չմտավ:

Այդ ո՞ր հարևանի հետ ու որտե՞ղ է ուզում «չայ խմել» Լենա Նազարյանը: Խաղաղ-խաղաղ է ուզում ապրել: Թե բա՝ «տարածաշրջանը մարդկային դեմք ունենա»: Դե իհարկե, իրեն՝ Լենա Նազարյանին, իր աննա հակոբյանին, իր նիկոլ փաշինյանին՝ ի՞նչ: Հո իրենց Հայրենի՞քը չեն նվիրել դարավոր ու հայությանը բնաջնջելու անխախտ նպատակ ունեցող թշնամուն: Իրենց ի՞նչ: Հո Շուշին իրենց հարազատ քաղա՞քը չէր:

Լենա Նազարյանին ի՞նչ: Հադրութում տուն-տեղ չի կորցրել, Քարվաճառում իր տունը չի այրվել...

Առհասարակ, լենանազարյանների միակ հոգսը իրենց պարգևավճարներն են, ուրիշ ոչինչ: Հիմա, իհարկե, նաև պատասխանատվությունից պլստալու նպատակ ունեն:

Չի՛ ստացվելու: Դուք ոչ միայն նզովյալ ու անիծված եք, այլև՝ դատապարտված: Ի վերուստ դատապարտված՝ ձեր գործած աններելի հանցանքի համար:

Արմեն Հակոբյան

դիտվել է 2899 անգամ
Լրահոս
Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am