Հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքված
Այսօր Երևանում անցկացվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում:
Քաղաքացիներն ավտոմեքենաներին փակցրել էին եռագույններ, Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ «դավաճան» մակագրությամբ։
Նշենք նաև, որ հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքված։