Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմանում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ԱԻՆ հոգեբանության աջակցության բաժնի հոգեբանն ու ոստիկանական ծառայողները: Վերջիններս տևական ժամանակ փորձել են համոզել քաղաքացուն, որ չդիմի ծայրահեղ միջոցի:
Փրկարար-հոգեբանին և ոստիկանության ծառայողներին հաջողվել է համոզել, նրան դուրս են բերել անվտանգ վայր, ապա տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Դեպքի փաստով նշված բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրը նաև հայտնում է, որ քաղաքացին մի քանի անգամ նմանատիպ փորձ արած Վաղինակ Ա.-ն է:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը