Ալիևը կրկին հակահայկական հայտարարություն է արել. Թող նրանք պատասխանեն իրենց ժողովրդի առաջ, ոչ թե ինձ
Հայաստանը, «Ղարբաղում ավիրելով մուսուլմանական սրբատեղիները», չի կարող բարեկամ երկիր լինեն մահմեդական երկրների համար, այս մասին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:
Интерфакс-ի հաղորդմամբ` Ադրբեջանի նախագահը նշել է. «Հայաստանն անընդհատ փորձում է բարելավել հարաբերությունները մահմեդական երկրների հետ՝ ներկայացնելով իրեն որպես մուսուլման ժողովուրդների նկատմամբ դրական վերաբերմունք ցուցաբերող երկիր: Դրանք բոլորը սուտ են: Ընդունել Հայաստանին որպես բարեկամ երկիր` կեղծավորություն և անաստվածություն է: Ինչպե՞ս կարող են մահմեդական երկրների ղեկավարները ընկերանալ այդպիսի կործանիչի հետ: Թող պատասխանեն: Թող նրանք պատասխանեն իրենց ժողովրդի առաջ, ոչ թե ինձ»: