Այսօր մեր երկիրը անտեր է, տեսնում ենք, որ թուրքը հայտնվում է Վարդենիսում, մեր երկրի պաշտպանությունը վտանգված է․ Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար: Այս մասին, Վանաձորում, «Հայրենիքի փրկության» շարժման մարզային հանդիպումների ժամանակ, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Ըստ Իշխան Սաղաթելյանի լուծվող խնդիրներից առաջնայինները հասարակական համերաշխության տիրելը և թշնամանքին վերջ դնելն է:
«Այսօր մեր երկիրը անտեր է, տեսնում ենք, որ թուրքը հայտնվում է Վարդենիսում, մեր երկրի պաշտպանությունը վտանգված է։ Պետք է հարաբերությունները կարգավորվի ռազմավարական դաշնակիցների, բարեկամների հետ»,- նշեց նա: