Դու և հայի թշնամու ղեկավարը նույն տեքստն եք ասել`«Արցախն այլևս երբեք չպետք է լինի հայինը»

«ՍԱՐԻԲԵԿՆ Ու ԳԵՎՈՐԳԸ ԿԱՄ ՅՈԹ «ԻՍԿ»

• Ձախ նկարում Սարիբեկն է։ Սարիբեկը հերոս է։ Սարիբեկը զոհվել է Մոնթեի հետ միասին 1993 թ․ հունիսի 12-ին՝ Մարզիլու, Ղիյամադինլու և Յուսուֆջանլու գյուղերը մաքրագործելուց հետո։ Սարիբեկը 5 երեխաների հայր էր…

• Իսկ աջ նկարում Գևորգն է։ Գևորգը հերոս է։ Գևորգը համալսարանական «սովորական» կրթությունից հետո ընտրել է սպայի մասնագիտությունը։ Գևորգն Արցախը դավանում էր որպես հավատ։ Գևորգն ասում էր, որ եթե էլի ծնվեր, կուզեր նորից հայ լինել։ Գևորգը 2020 թ․-ի նոյեմբերին ընկավ Շուշվա մարտերում…

• Իսկ երեկ՝ 2021 թ․ հունվարի 15-ին, մի ցավագար հայտարարեց, որ Սարիբեկի արյան, Սարիբեկի ընտանիքի զրկանքների հաշվին ազատագրված Արցախը, որն իրենք հանձնեցին Գևորգի արյան և Գևորգի ընտանիքի զրկանքների հաշվին, այլևս երբեք չպետք է լինի հայինը, հայը չպետք է բանակ ունենա, հայը պետք է միշտ պարտված մնա։

• Իսկ 2020 թ․ հոկտեմբերի 3-ին՝ նախքան գլխավոր ցավագարի «սարդարապատյան» ելույթը, Ստեփանակերտի բունկերներից մեկում բազում վկաների ներկայությամբ ես մոտեցա մեկ այլ փոխցավագարի և ուղիղ հարցրի․ «Ձեր տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը պատկերացնո՞ւմ է իրավիճակի լրջությունը, պատրա՞ստ է հաղթանակի համար սպասվող զոհաբերությանը»։ Հնչեց պատասխան՝ «լրիվ, էդ մասով լրիվ օկ ենք, պատրաստ են»։ Այսինքն՝ երբ պատերազմն օգտագործվում էր իշխանությունը պահելու համար, իրենք հայտարարում էին, որ «բնակչությունը պատրաստ ա», իսկ հիմա, երբ խաբուսիկ խաղաղությունն է օգտագործվում իշխանությունը պահելու համար, իրենք մուննաթ են գալիս, թե «ո՞ւմ 18 տարեկան երեխեքով եք Արցախ ուզում, ո՞ւմ 18 տարեկան երեխեքով եք հաղթանակ ու արժանապատվություն ուզում»…

• Իսկ մուննաթ է գալիս մի ցավագար, որը 2020 թ․ նոյեմբերի 25-ին աթոռի մեջ նստած էմբրիոն հիշեցնող խեղճացած կեցվածքով ասում էր, որ իրենք Շուշին անկռիվ չեն հանձնել, Գևորգի արյան հաշվին են հանձնել, որ հանկարծ իրենց դավաճան չասենք…

• Իսկ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին, երբ պատերազմի դադարեցման շանսը գերեզմանյալ էր, գլխավոր ցավագարը, որ նախքան Մեխակավանի անկումն էլ գիտեր, որ «սարդարապատյան գործերը» լավ չեն, կոչ արեց կազմել կամավորական խմբեր։ Այդպիսի կոչին արձագանքում են ամենահայրենասերներն ու ամենասրտացավերը։ Այսինքն՝ իմանալով, որ պատերազմն ընթանում է դեպի ջախջախիչ պարտություն և ըստ չհերքված պնդման՝ շատ ավելի վաղ դադարեցրած լինելով աշխարհազորի լրահամալրումը՝ գերագույն ցավագարը կանխամտածված կերպով երկրիս հայրենասեր ու սրտացավ տերերին ուղարկում էր մահվանը դեմ հանդիման։ Իսկ անում էր դա, որ այսօր մորթապաշտներով «ջա՜ն» ասեն ու «ջա՜ն» լսեն՝ հռչակելով, որ Արցախն այլևս երբեք չպետք է լինի հայինը, հայը չպետք է բանակ ունենա, հայը պետք է միշտ պարտված մնա…

• Իսկ «էմբրիոնային հարցազրույցում» ցավագարը ցիտում էր քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը, թե իբր իրենց արածներում պետական դավաճանության հանցակազմ չկա։ Կա, ան

ա՛րգ ցավագար։ Դուք «թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն եք ցույց տվել» թշնամուն։ Դուք երկիրը հասցրել եք պարտության՝ հընթացս զրկելով իր հայրենասեր ու սրտացավ տերերից, որ երեկ դու և հայի թշնամու ղեկավարը՝ մեկդ Երևանում վեր ընկած, մյուսդ՝ Շուշիում, նույն տեքստն ասեք՝ «Արցախն այլևս երբեք չպետք է լինի հայինը, հայը չպետք է բանակ ունենա, հայը պետք է միշտ պարտված մնա»։

• Իսկ Լերմոնտովը հույս չուներ, որ երկրային դատաստանը պատժելու է հանճարեղ Պուշկինին սպանողներին։ Նա ասում էր՝ «Բայց կա և Աստծո դատը // Պղծությա՛ն դաշնակիցներ // Նա սպասում է, նա չի լսում // Ոսկու զնգոցը»։ Իսկ ես հավատում եմ, որ հերոսներ Սարիբեկի ու Գևորգի զոհաբերությունը հանձնած ցավագարները նախ երկրային դատի են արժանանալու, որից հետո արդեն «սպասեն Աստծո դատաստանին»… »։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 877 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am