Ասեցի՝ Քյարամյան արի բարձրանանք, չեկավ, մենք բարձրացանք՝ սկսեցին մեզ վրա կրակել. ԱԱԾ պահեստազորի սպա (video)
Հայելի մամուլի ակումբում կայացավ ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանի և Զոհրապ Ավետիսյանի, կապիտան Էդգար Ավանեսովի մամուլի ասուլիսը:
Բանախոսներն անդրադարձան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես` ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, թե զորախումբը փախել է պատերազմում իրենց վստահված դիրքից։