Հրահանգ է եղել վերացնել Հայրենիք զորախումբը,ինչը փորձում էր իրականացնել Քյարամյանը. պահեստազորի սպա (video)
Հայելի մամուլի ակումբում կայացավ ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանի և Զոհրապ Ավետիսյանի, կապիտան Էդգար Ավանեսովի մամուլի ասուլիսը:
Բանախոսներն անդրադարձան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես` ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, թե զորախումբը փախել է պատերազմում իրենց վստահված դիրքից։