Վերջ տուր բանսարկությանը. պատասխան Մոսկվայից՝ Փաշինյանին

Այն պնդումները, թե Ռուսաստանը առաջարկել է Հայաստանին յոթ շրջան վերադարձնել Ադրբեջանին «հենց այնպես» և մոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, չեն համապատասխանում իրականությանը, երեկ, ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարություններով դեսպան Իգոր Պոպովը:

Ինչպես ենթադրում է ՌԴ ԱԳՆ-ն, ռուսական առաջարկներ ասելով, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին տարբերակը կողմերին էր ներկայացվել 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այն ենթադրում էր առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձ, իսկ երկրորդում՝ երկու շրջանների, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում, Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչում, նրա բնակչության լիարժեք կյանքի կազմակերպում, ԵԱՀԿ հանդիպումներին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցություն, ապաշրջափակում, սահմանների բացում, ուժի չկիրառման վերաբերյալ պարտավորությունների ընդունում:

«Ուստի, պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջան վերադարձնել «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, ճիշտ չէ», - Պոպովի խոսքերը մեջբերում է ԱԳՆ կայքը: Նա ընդգծել է, որ որպես վերջնական նպատակ նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը` կողմերի համաձայնեցված ժամկետում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացմամբ, որն արտահայտելու էր Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը և ունենալու էր իրավական պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:

Նշվում է, որ «այս դեպքում հարցի կամ քվեարկության դրված հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվի, և կողմերը հարգելու են քվեարկության ցանկացած արդյունք»: «Ի դեպ, առաջարկվել է նաև դիտարկել Լաչինի միջանցքի լայնությունը և կարգավիճակը միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձը Ադրբեջանին: Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները՝ չնայած լիարժեք համաձայնության հասնել հնարավոր չէր, բայց գլխավորն այն է, որ բանակցությունները վարվել են կանոնավոր կերպով: Նույնիսկ մինչև 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց», - հավելել է Պոպովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված էր հրապարակել՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով, որում ասվում է, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն ազդում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա և սահմանափակվում են յոթ շրջանի վերադարձով Ադրբեջանին:
Այսպես, Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի ծագմանը վերաբերող վերջին հոդվածի կարևոր կետերից մեկը պաշտոնական Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս համանախագահի մակարդակով ուղղակի ջախջախեց, հստակ շեշտելով, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպես» վերադարձնել յոթ շրջաններն ու մոռանալ կարգավիճակի մասին:

Առհասարակ, Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա ստերը սկսել են բռնել ոչ միայն Հայաստանի քաղաքական ուժերն ու փորձագետները, այլև Ռուսաստանի ԱԳՆ-ն, փաստորեն: Ու սա այն դեպքում, երբ Ռուսաստանի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցվել է, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:

Փաշինյանը ցանկացած հարցում իր մեղքը ուրիշների վրա բարդելու իր սովորությամբ արդեն անցել է բոլոր թույլատրելի սահմանները: Ո՞վ է մեղավոր, որ տարիներ շարունակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ՝ յոթ շրջանների վերադարձ բանաձևը Փաշինյանը տապալել է՝ նույնիսկ պատերազմի պայմաններում, չկարողանալով՝ այնպիսի պայմաններում դադարեցնել պատերազմը, որպեսզի երաշխիքներ ստանար, որ Ադրբեջանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Հիմա դրանում միջնորդ Ռուսաստա՞նն է մեղավոր: Ում համար պարզ չի, որ եղել են ռուսական պլաններ: Բայցև՝ ո՞վ է մեղավոր Փաշինյանը խեղել է ողջ բանակցային փիլիսոփայությունը, վերջում կապիտուլյացիոն հայտարարության տակ ստորագրել՝ առանց Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակություն մտցնելու:

Այսինքն, ռուսներն էլ արձանագրեցին, որ նախկինում եղել է տարածքներ՝ կարգավիճակի դիմաց բանաձևը, որը ոչ միջնորդների պատճառով վերացել է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6559 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am