Էրդողանը՝ Նիկոլին. «Արի ռուսներին քշենք, հետո տես՝ ինչ ենք բերում ձեր գլխին... »

Պարզվում է, Թուրքիան ցանկանում է համակեցության «պայմաններ ստեղծել» Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Մենք ցանկանում ենք ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն համակեցությունը Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդական գործողությունների անհրաժեշտության: Երբ դա տեղի ունենա, հուսով եմ, որ մենք ևս մեկ անգամ աշխարհին ցույց կտանք թուրք-ռուսական գործընկերության կառուցողական արդյունքները», - գրել է Էրդողանը Telegram- ի իր ալիքում:

Էրդողանը պատմել է, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքին:

Ուրեմն, Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհներից խաղաղ բնակիչներին գերի վերցնող Էրդողանն ու Ալիևը՝ խաղաղ համակեցության կոչ են անում հայերին՝ առանց ռուս խաղաղապահների: Այն դեպքում, երբ Արցախի ու Հայաստանի ՄԻՊ-երը տրձակներով զեկույցներ են ՄԻԵԴ ներկայացնում հայերի նկատմամբ դաժան կտտանքների, տանջանքների, ստորացումների ու այլ հանցագործությունների վերաբերյալ:

Էրդողանի «փորացավը» պարզ է. ռուս խաղաղապահների ներկայությունը ծանր է նստել Էրդողանի ու Ալիևի, հիմա նրանք պետք է մտորեն՝ ինչպես հանեն ռուսներին Արցախից, որպեսզի հետո իրականացնեն իրենց՝ հայերին ամբողջապես Արցախից քշելու քաղաքականությունը:

Ու ի՞նչ է հարկավոր Էրդողանին այդ վաղեմի երազանքն իրականացնելու համար... Այո՛, համոզել Փաշինյանին, չէ՞ որ նա մինչ այժմ էլ առանձնապես վատ ծրագիր չիրականացրեց Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ դատելով կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումն ու Ադրբեջանի ու Թուրքիայի համար նպաստավոր քարտեզները:

Ինչևէ, իր հերթին էլ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երեկ կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Պուտինը իր գործընկերոջը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Ըստ մեր Կրեմլի մամուլի ծառայության. «Թուրքիայի նախագահի հետ զրույցում Պուտինը նշել է, որ մոսկովյան հանդիպման գլխավոր արդյունքը Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ հարաբերությունների բարելավման տրամադրվածության հաստատումն է»:

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Մոսկվայի ջանքերին՝ արտահայտվելով Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների հետագա համակարգման օգտին. «Զրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման որոշ նրբերանգներ»։
Իսկ երեկ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Իսլամաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորման ընթացքը։ «Նախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը, ինչպես նաև հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը», - ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրությունում։

Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն Պակիստանում են երկօրյա աշխատանքային այցով։ Իսլամաբադում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

Հիշեցնենք, որ 44-օրյա ղարաբաղյան պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին, մասնավորապես, հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Իսկ Վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է սերտորեն համագործակցել Հայաստանի անկախությունը չճանաչած Պակիստանի հետ։ Բաքուն և Իսլամաբադը իրականացնում են մի շարք համատեղ խոշոր նախագծեր ռազմարդյունաբերության ոլորտում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12547 անգամ
Լրահոս
Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am