«Ինքս էլ սկսում եմ բոզանալ». Փաշինյանի պիղծ էությունը՝ իր գրքի տեսքով. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

«2018 թ. իշխանափոխությունից հետո լույս տեսավ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» վերտառությամբ գիրքը (Երևան, 2018), որի նյութերը հրապարակվել էին 2008 թ. մայիս-դեկտեմբերին: Այդ շրջանում Փաշինյանը փախուստի և հետախուզման մեջ էր՝ մեղադրվելով մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հրահրման համար:


Գիրքն արտառոց չէր կարող համարվել Փաշինյանի նման կիսագրագետ մեկի կողմից շարադրված լինելու պատճառով, եթե այնտեղ տեղ գտած չլինեին բաց տեսարանների առանձին դրվագներ: Ստորև ներկայացվող այդ տողերից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանն իրեն փողոցայինի նման է պահել ոչ միայն լրագրության, քաղաքականության մեջ, պետական կառավարման համակարգում, պատերազմի ընթացքում և այլն, այլև մտքերի սովորական շարադրանքի բառամթերքն ընտրելիս:


Առանձնացված այս տողերը լավագույնս վկայում են Փաշինյանի բարոյական նկարագրի իսպառ բացակայության մասին, բնութագրում նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը, ինչպես նաև սեփական հայրենիքը դավադրաբար թշնամուն հանձնելու ծրագրային մոտեցումները:

Ելնելով այս հաստատումներից՝ կարելի է փաստել, որ Փաշինյան-փողոցայինի բառապաշարով շարադրված գիրքը, որևէ արժեք չներկայացնելուց զատ, քարոզում է անբարոյականություն: Գրքի լույս ընծայելը ոչ այլ ինչ է, քան պոռնոգրաֆիկ նյութերի սովորական տարածում, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ: Գրքում նաև ոտնձգություն է իրականացվում Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ըստ այդմ՝ գիրքն ունի հանրային վտանգավորության բարձր նշաձող: Հետևաբար, այն պետք է ոչ միայն մերժել, այլև կարիք կա, օրենքով սահմանված կարգով, արգելել ՀՀ և Արցախի տարածքներում դրա վաճառքն ու տարածումը, իսկ տպաքանակը պետք է առգրավել և ոչնչացնել՝ պատասխանատվության ենթարկելով նաև հրատարակչին:

Ավելին՝ սեպտեմբերի 8-ին սոցցանցի պաշտոնական էջում կատարած գրառմամբ՝ Փաշինյանը ներկայացրել է գիրքը և նշել, որ դրա միջոցով ինքն ասում է այն ամենը, ինչը, հանգամանքների բերմամբ (վարչապետ լինելով), այժմ չի կարող ասել:

«Կիրակի օրվա ավարտին: Իրականում կոմունիկացիոն ուղիները, որ առկա են անգամ վարչապետի տրամադրության տակ, թույլ չեն տալիս ասել այն ամենը, ինչը ուզում եմ ասել, և ինչ կա՛ ասելու: Այս գիրքն իրականում շատ օգտակար է ասելու այն ամենը, ինչ ՀՀ վարչապետը չի կարող ասել»,- նշել է նա:

Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը ոչ միայն չի խմբագրել փողոցայինի իր տեսակետները, այլ ճիշտ հակառակը՝ վերահաստատում է, որ առաջնորդվում է դրանցով, պարզապես այժմ չի կարող բարձրաձայնել դրանց մասին:

Ի դեպ, գիրքը հրատարակվել է «Անտարես»-ում՝ իր հակազգային, հակապետական, հակաբարոյական վարքագծով և հայացքներով հայտնի Արմեն Մարտիրոսյանի թեթև ձեռամբ: Փաստենք նաև, որ գրքում բացակայում է տպաքանակի մասին տեղեկությունը, ինչը լուրջ խախտում է, և այս հիմքով պետական եկամուտների կոմիտեի կողմից պետք է որ վարույթ հարուցվեր: Բնականաբար, դա տեղի չի ունեցել, քանի որ Փաշինյանի օրոք իշխանության ներկայացուցիչներն ու նրանց սպասարկուներն ունեն բացառիկ արտոնություններ:

Վ. Սարգսյան

***

Չէ, դու տեսա՞ր էդ դատախազ քածին։ Գիրք է գրել, ես քո բերանը․․․ Բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը (էջ 19)։
-Ասեմ, ախպերս, պարզ ասեմ։ Դու գիտե՞ս՝ նա մեզ ինչու տանել չի կարողանում, որովհետև մենք նրան չենք շինել։ Էդ կնիկը հույս ուներ, որ մենք իրան լավ կշինենք, հերթով ու բոլորով, ու ինքը վերջապես առաջին անգամ կպրծնի իր չշինված կյանքում։ Նա հուսը վաղուց է կտրել եվրոպացի գոմիկներից և գիտի, որ մենակ սերբական անառակությունը կարող է իրեն ստիպել դոշակը ճանկռել (էջ 19)։
Էդ դատախազ քածը հուսախաբ եղավ, բայց չհուսահատվեց և հիմա ուզում է մեզ քարշ տալ Հաագայի հարմարավետ խցերը, որ սրտի ուզածի չափ քշի։ Կերել ես, քո ծնողը․․․(էջ 19):
- Միևնույն է, ամերիկացիք գանդոն են։ Եվրոպացիք էլ, - դառնացած ասաց Մարկոն։
- Ռուսները նույնպես,- որպես հետգրություն ավելացրի ես (էջ 21):

- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը (էջ 45)։
Վայ կոխեմ քո Եվրոպան,- Եվրոպայի անունը լսելով՝ վրա պրծավ Մարկոն, - ինչու՞ չես մաքրվում էդ գ-անոցից (էջ 129)։
Գորիլլային արդարացրել են էդ պիդըռները, ես դրանց մերը․․․(էջ 129)
Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել․․․
-Can I help you? (էջ 132):

Պուպուլիկով տիկինը (էջ 144):
Երբ մոտեցա, երևաց նաև նրա կուրծքը՝ կատարյալ չափերի, պտուկը ցից էր ու առանձգական։ Արձանը կարծես ասում էր՝ վերցրու ինձ (էջ 147)։
Իսկ նրա ուսերը՝ էրոտիկ ու գրգռիչ ուսերը, կրծքերը՝ փարթամ ու պիրկ կրծքերը, մերկ են։
Լուվրում նայում էի այդ կնոջ կրծքերին ու սեռական գրգիռներ զգում (էջ 177)։

Ֆրեդը, իհարկե, ինձ տվեց պահանջված գումարը, բայց համենայնդեպս հետաքրքրվեց, թե ո՞վ է մարելու պարտքս.
-Սորոսը,- հանգիստ ասացի ես։ Ֆրեդն էլի չհասկացավ ինձ (էջ 183)։

Լողազգեստի կրծկալը, որ ավանդույթի համաձայն ծածկում էր նրա կրծքերի գագաթները միայն, ցանցավոր էր և ցուցանում էր իր տակ եղած ամեն ինչ։ Վարտիքի ժլատ կտորի տակից դուրս էին պրծել մի քանի գանգուրներ, որոնք ասես հարցնում էին՝ կռահիր, թե ի՞նչ կա այստեղ։ Պաուլան ցուցադրում էր թևերի տակ աճած կարճ մազերը, որ ահավոր գրգռիչ էին (էջ 230)։
Չնայած՝ ես գժվում եմ կույս տղաների համար։ Նախ՝ երբ դառնում ես նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա։ ԵՎ հետո, նրանք դողում են վախկոտ նապաստակի նման և որպես կանոն՝ պրծնում առաջին իսկ ներթափանցումից (էջ 233)։
Ահա, ավանդական կիմոնոյով ու հուշիկ քայլերով հարթակ է մտնում մի ճապոնուհի․ առաջին բանը, որ մտածում ես, հետևյալն է ՝ ինչ գործ ունի այս բարեպաշտ տիկինը նման կասկածելի միջավայրում. բայց ահա դառնում է սեռական կրքով վարակված մի մոլագար, իր վրայից նետում զգեստները, դառնում ստրիպտիզի աստղ՝ պարի մեջ օրհներգում իր մարմինն ու տիրանում, տիրանում իրեն հանդիպած բոլոր տղամարդկանց ու հոշոտում նրանց սիրային գազանի նման (էջ 245-246)։
Երանի ինձ հրավիրեն որևէ այնպիսի ինստալյացիայի, և ես կցուցադրեմ Սեսիլի երկնագույն ազդրերը, ինչու չէ, նաև Պաուլայի դոնդողանման հետույքը և Իզաբելի կրծքերը։ Բայց այս երկուսն արդեն սև, բացարձակապես սև ֆոնի վրա (էջ 252)։
Եվ հետո՝ փակ է նաև դեմքը, ուստի այս հեշտասեր աղջկա հայացքը նույնպես ոչինչ չի դավաճանի։ Այնպես որ, չադրան կարելի է համարել նաև չարտոնված սեքսի համազգեստ։ Համենայնդեպս, ուրիշ ոչ մի զգեստ այդպես հարմար չէ այդպիսի գործունեության համար, թերևս սա էր նկատի ունեցել ներկայացման հեղինակը (էջ 253)»։
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 25709 անգամ
Լրահոս
Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am