«Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով, բայց չգիտեն՝ ինչպես ղեկավարել». Վլադիմիր Կորնիլովը՝ Փաշինյանի իշխանության մասին

Ֆինանսիստ Ջորջ Սորոսը, որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես «գունավոր հեղափոխությունների» գլխավոր շահառու, իզուր չէ, որ աջակցել է Հայաստանում կատարված հեղաշրջմանը. դրա արդյունքում իշխանության եկած մարդիկ լիովին արդարացրել են ամերիկացի միլիարդատիրոջ սպասելիքները: Այս մասին riafan.ru կայքին տված հարցազրույցում ասել է «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Կորնիլովը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանում ՀՀ վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր անգործության համար: Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանը «լավ չէր հասկանում, թե Լեռնային Ղարաբաղի մարտերի ընթացքում ինչ է կատարվում ճակատում»` չնայած որ ուներ բոլոր հնարավորությունները պատերազմը կանխելու կամ այն գոնե այնպես վարելու համար, որպեսզի պահպանվեն հիմնական դիրքերը:

Ելնելով դրանից՝ Մանուկյանը եզրակացրել է, որ «գունավոր հեղափոխությունների» ալիքի վրա ոչ միայն Ուկրաինայում, այլև Հայաստանում իշխանության են գալիս հիմնականում միջակ քաղաքական գործիչներ, որոնք ի վիճակի չեն ղեկավարել կառավարությունը: Նա հայտարարել է, որ ինքը պատրաստ է դա անել, և նաև խոստացել է, որ բարձր պաշտոնը ստանձնելուց հետո առաջին գործողություններից մեկը կլինի արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ների գործունեության ստուգումը, որոնք կարող էին ճանապարհ հարթել Փաշինյանի իշխանության գալու համար:

«Ցանկացած գունավոր հեղափոխություններ կարելի է և պետք է համեմատել: Չնայած մի շարք ազգային առանձնահատկությունների առկայությանը, դրանք, այնուամենայնիվ, շատ նման են: Եվ նրանց ընդհանուր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանց արդյունքում անգրագետ մարդիկ են գալիս իշխանության: Այս կապակցությամբ Ուկրաինան, Հայաստանը և Ղրղզստանը բազմիցս հաստատել են հետևյալ թեզը. ցանկացած խառնաշփոթ ալիքի վրա բարձրացնում է քաղաքական արկածախնդիրներին, մարդկանց, որոնք կարող են գեղեցիկ խոսել, գայթակղել ամբոխին անիրականանալի երազանքներով, բայց որոնք չգիտեն և չեն ուզում սովորել, թե ինչպես ղեկավարել պետությունը»,-նշել է Կորնիլովը:

Քաղաքագետը սատարում է Մանուկյանի՝ ՀԿ-ների ստուգման ծրագրերին: Ըստ նրա, դրանց մեջ կա կազմակերպությունների մի ամբողջ կատեգորիա, որոնք իրենց գոյությունը պահպանում են Արևմուտքի փողերով և կատարում են դրա ցուցումները:

«Նույնիսկ եթե այդպիսի ՀԿ-ներն իրենց առջև լավ նպատակներ են դնում, օրինակ` փրկել կենդանատեսակներ կամ տայգա, շատ հաճախ նրանց հովանավորողները բոլորովին այլ նպատակներ են հետապնդում`քաղաքական: Եվ, որպես կանոն, դրանք արտահայտվում են աշխարհի տարբեր երկրներում որոշակի ռեժիմի տապալումով, կառավարությունների տապալումով կամ տեղական հասարակական գործիչների վերահսկողության տակ վերցնելով»,-նշել է Կորնիլովը:

Փորձագետը հիշել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին, որի համար նման ՀԿ-ները ազդեցության սիրված գործիքներից են: Կորնիլովի խոսքով՝ օլիգարխը Հայաստանում նույնպես ուներ իր սեփական շահերը:

«Սորոսն իր ողջ կյանքի ընթացքում խաղում է շուկաների և որոշակի արժույթների անկայունության վրա: Նա տապալում է ամբողջական ազգային բանկեր տարբեր երկրներում և դրանով շատ լավ փող աշխատում: Իրականում, նրա ամբողջ կայսրությունը կառուցված է հենց դրա վրա. իրականում նա այլ բան անել չգիտի»,-եզրափակել է քաղաքագետը:

Աղբյուր՝ Tert.am

դիտվել է 1151 անգամ
Լրահոս
Խաղաղություն չկա՝ Երևանում ասացին Իրանի բարձրաստիճան պաշտոնյային Պուտին-Բայդեն ծանր շփումներն ու Արցախը Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին. Լուսանկար Իլհամ Ալիևն իր երկրի զոհերին թաղում է ճահճի մեջ Մտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր․ փաստաբանը չակերտներ է բացում Հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն Ինչ էիք սպասում «թավիշներ», որ Զարիֆը դատապարտե՞ր Նիկոլի կապիտուլյացիան Ոչ մի բանակցություն թուրքի հետ՝ առանց հայ գերիներին ազատ արձակելու Մահվան ելքով վրաերթ Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները Մառնեուլի թուրք-ադրբեջանցիները ջրեցին Փաշինյանի ու նրա ձայնակիցների «կոմունիկացիոն» կտերը Երեւանում հետախուզվող տղամարդը իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել. Նա նաեւ կրակել է. մանրամասներ Ժողովուրդը օր օրի կերտվող հաղթանակներին ու կայացող պետության ընթացքին. Հասրաթյանը՝ Քոչարյանի մասին Նոր որոշում. Հայաստանը ժամանակավորապես կարգելի ցեմենտի ներմուծումը Որքան գումար կստանան պատերազմում վիրավորվածները Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը Ձեռս չի գնում իմ էջ բերել. Կատարյալ ապուշություն է Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է դավաճանների նոր կազմ Արտակարգ դեպք Երեւանում․ հետախուզվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» տարբերանշանով սառնարանային կցորդներ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ Ինչպե՛ս Նիկոլը հիշեց իր գողացած օծանելիքի, բայց «մոռացավ» դիվանագիտական անձնագրի մասին. Գագիկ Համբարյան Աննա Հակոբյանին Մոսկվա ուղեկցած «ախրանիկներին» դիվանագիտական անձնագրեր են տրվել Պետական դավաճանությունը գնալով կատարելագործվում է. Քաղաքագետը պարզաբանում է Նոր հավելված սմարթֆոնների համար. ինչպես կարող են հայերը ճամփորդել և ստանալ կորոնավիրուսի պատասխանը Ադրբեջանի բանակն արդեն Կարսում է. Տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆՎԱՐԻ27-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի աշխատանքների ամփոփում, 2021 թվականի անելիքներ՝ զարգացման և երիտասարդական ծրագրեր, սփյուռքի կրթական նախագծեր, միջազգային երկկողմ ու բազմակողմ համագործակցություն: Հունվարի 27-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը, ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Թեման՝ «Տնտեսական նոր հնարավորություններ Հայաստանի համար: Ապաշրջափակում.... Հունվարի 27-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Թուրքիայի ռազմա-քաղաքական առաջնահերթությունների և տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ: Հունվարի 26-ին`այսօր, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` Հայրենիքի փրկության շարժման հերթական իրականացվելիք հանրահավաքը, ինչ քայլեր են սպասվում, ինչ է պետք ձեռնարկել և ինչ անել այս վիճակից դուրս գալու համար Հունվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան, ինչ աղետի կհանգեցնի Մեղրիի երկաթգծի շահագործումը, գործող իշխանության կադրային տգետ քաղաքականությունը շարունակվում է Հունվարի 26-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ինչ բացահայտումներ արվեցին Հունվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում Հունվարի 26-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եղիազարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը» Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը» ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա- ԽԱՊԿ 2020թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub