Լրագրողական կազմակերպություններն իրենց վրդովմունքն են հայտնել՝ պաշտոնյաների և լրագրողների ընդհարումների առիթով

Երեկ՝ հունվարի 13-ին, Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ։ Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսևորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին։ Հայկ Սարգսյանը նաև հրել է Սյուզի Բադոյանին, նրա ձեռքից խլել բարձրախոսը և մտել աշխատասենյակ։ Միայն համառ պահանջներից հետո բարձրախոսը վերադարձվել է։


Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է լրատվամիջոցների հետ բախման կիզակետում։ Ի դեպ, պատգամավորը մեկ տասնյակից ավելի դատական հայցեր ունի ընդդեմ ԶԼՄ-ների` զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Այդ դատական գործընթացները վկայում են մի կողմից պաշտոնյայի անհանդուրժողականության, մյուս կողմից՝ որոշ լրատվամիջոցների՝ խոսքի ազատության թույլատրելի սահմաններն անցնելու մասին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում ինչպես այս, այնպես էլ վերջերս հաճախակի դարձած՝ պաշտոնյաների և լրագրողների միջև ընդհարումների, ոչ քաղաքակիրթ շփման ձևերի առիթով։ Արձանագրում ենք, որ այս խորհրդարանն այդպես էլ համապատասխան օրենսդրական փոփոխություններով չլուծեց մշտապես գործող՝ պատգամավորների էթիկայի հանձնաժողով ունենալու հարցը։ Իսկ նրանց վարքի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում չի օգտագործվում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը։ Ազգային ժողովը նաև չվերանայեց և չարդիականացրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, որը կարող էր նպաստել խորհրդարանական լրագրողների վարքագծի համապատասխանեցմանը մասնագիտական նորմերին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

ԱԺ ղեկավարությանը՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ, ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը,
Պատգամավորներին՝ խստորեն պահպանել ԱԺ կանոնակարգով և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով ամրագրված էթիկական նորմերը, զերծ մնալ անբովանդակ վիճաբանություններից, զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից,
Խորհրդարանական լրագրողներին՝ հավատարիմ մնալ օրենքի և մասնագիտական էթիկայի նորմերին, խուսափել ոչ բարեկիրթ շփումներից և դրսևորել լրագրողի մասնագիտությանը հարիր կեցվածք։


ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Այսօրվա Ջհանգիրյանի «ոտքերն ամպոտ են» Ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա Ձեզ եմ ներկայացնում պարոն Յիրիկյանի կողմից ուղարկված պատասխան գրությունը Աննա Հակոբյանի, Մարիամ ու Շուշան Փաշինյանի հարցով դիմել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենին ու ՆԳ նախարարին «Հայաստանում բոլորն ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն». Միքայել Մինասյան Մխիթարյանը վնասվածք է ստացել Չէէէ կարևորը հները չգան, միայն այս նորերը ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել. վերջինս դիմել է ոստիկանություն «Իյա, Անդրանիկ, դու էլ ես հարց տալի՞ս». Ջհանգիրյանը՝ Անդրանիկ Քոչարյանին БесогонTV «Jedem das Seine /». Մենք պարտվում ենք մեր ապագային. տեսանյութ Ջհանգիրյանը՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ ԲԴԽ անդամի նման ընտրությունը` «աննորմալ երևույթ է, օրենքի արհեստական մեկնաբանություններով»... Բայդենը Սպիտակ տան աշխատասենյակից հեռացրել է կոճակը, որը սեղմելով՝ Թրամփը «Կոկա կոլա» էր պատվիրում Ջհանգիրյանի տունը. համացանցում ծաղրում են. լուսանկար Հայերի տեսակները. վարկած. Լուսանկար Մանրամասներ՝ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի սպանությունից Նիկոլի խորհրդարանը և արտահերթի կեղծ թեման Ողբերգական վթար. «Hyundai Santa Fe»-ն ընկել է Աղստև գետը, մեքենայում տղամարադու դի են գտել 2016-ին Արենը երգում էր, որ Շուշին հայկական է. 2020-ին նա զոհվեց Արցախի համար. տեսանյութ Մասնակիցների կազմն էլ տեսնելիս արդեն պարզ է, թե դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր Դիվանագիտական նոր խայտառակություն. Մոսկվան Փաշինյանի պատճառով մեզ է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ Արցախ, Իրան, Թուրքիա, Ռուսաստանի հետ առճակատում. Ինչ փաթեթով է գալիս ամերիկյան նոր վարչակազմը Իմ «դղյակը» Մոնումենտում չի, բայց այնտեղ դղյակային բան չկա, հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Գագիկ Ջհանգիրյան Շղթայական ավտովթար, բախվել են Mercedes և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքնաները, ВАЗ 2106-ն էլ բախվել է կայանված BMW X5 և Opel մակնիշի ավտոմեքենաներին Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե՞ դավաճան: Ավելի շատ դավաճան է, թե՞ սուտասան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը: ⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ: Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԻՄ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը: Թեմա՝ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է. Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից Հունվարի 21-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննություն, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ Ի վերջո կերե՞լ էին վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամները 3000 դոլար արժողությամբ սև խավիարը, այս գործով Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, ինչ ընթացք ունի գործը, Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռո... Հունվարի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյան: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ, Հունվարի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանի, գիտական քարտուղար Արփինե Փիլոյանի, առաջատար գիտաշխատողներ Արմեն Ալլահվերդյանի, Վահե Գուրզադյանի, «CIPR - center of innovation promotion and research»-ի հիմնադիր Հրաչուհի Բողոսյանի ասուլիսը: Թեմա- «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ... Հունվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ քննարկում, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի, հայերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub