Դեպի պատմական Հայաստան

Դեպի պատմական Հայաստան

Պատերազմի հողը դեռ տաք է։ Բայց արդեն ստեղծվել է «Հադրութ» հասարակական կազմակերպություն։ Հասկանում եմ՝ իր ձեռքով իր տունը վառած հայը պիտի փորձի պատմական արդարությունը վերականգնել գոնե իր համագյուղացինեի հետ միասին հավաքվելու մի տեղ ունենալով։

Վաղը, հանկարծ չկասկածեք, ստեղծվելու է «Շուշի» հասարակական կազմակերպությունը։ «Շուշի» անունով կազմակերպություններ ստեղծվելու են նաեւ Ռուսաստանում ու Լոսում, որ արմատներով բոլոր շուշեցիները Շուշիի ազատագրաման օրը հավաքվեն «Շուշի» ակումբում։

Հա, պատմական հիշողության ավանդույթին համապատասխան, համայն Սփյուռքում ու Հայաստանում ստեղծվելու են «Շուշի», «Հադրութ», «Բերձոր», «Կատարո» պարային համույթներ։ Դա մեր պատմական տուրքի կարեւոր ատրիբուտիկան է։

Հետո Վերնիսաժում կսկեն վաճառել մեր պատմական Արցախից մասունքներ. օրինակ, մի կճուճ, ու երբ հարցնես, թե ինչո՞ւ է էս մի կտոր կավն էդքան թանկ, վաճառողը կնայի քեզ բազմադարյան մեսրոպատառ հայացքով ու կասի՝ մեր պատմական Շուշիից է։

Ու դու խոնարհաբար կգնես այդ կճուճը նույնպիսի հեզությամբ, ինչպես հիմա գնում ենք մի մեխ, որը բերվել է պատմական Կարսից կամ Վանից։

Ու ամենակարեւորը, կգրվեն երգեր ու կբեմադրվեն ներկայացումներ մեր կորսված պատմական հողերի մասին, типа` «Կարս, Կարս, Կարս, Հայաստանի հարս»։

Գինիները չմոռանամ. ու քարից հաց քամող մեր մշտական օլիգարխը այլեւս կարտադրի «Շուշի», «Հադրութ», «Դադիվանք», «Ավետարանոց», «Ուխտաձոր», «Նոր Մարաղա», «Աղավնատուն», «Իշխանաձոր», «Ծիծեռավանք», «Մշենի» գինիներ ու անպայման կարմիր, որ խմելուց ասենք՝ հայի արյան գույնն ունի։

Ու կապրենք մեր պատմական հայրենիքը սիրելով ու մեր կորցրած բնակավայրերից սառնարանի ճտիկ սարքելով։ Որովհետեւ պատմական հայրենիք սիրելը հեշտ է, այն պահել եւ հզորացնել պետք չի, նրա համառ կռիվ տալ պետք չէ, որովհետեւ այն այլեւս պատմական է։

Պատմականը չի ուզում, որ դու իր համար ամեն օր պայքարես, որ չկորցնես։

Պատմականը այլեւս ոչինչ չի ուզում, որվհետեւ նա այլեւս ակումբի անուն է, երգի-պարի անսամբլ կամ սառնարանի ճտիկ։

Հա, մեկ էլ չմոռանանք, որ հենց այսօր, հենց հիմա բոլորս մեր անգործությամբ ու պատմական հիմարությամբ անենք առավելագույնը, որ հնարավորիս արագ, շատ արագ Հայաստանն էլ դառնա պատմական։

Որ հետո, Լոսում կամ Մին-Վոդիում հանգիստ խճղով բացենք «Հայաստան» անունով հերթական քյաբաբնոցը՝ պատին խփած Երեւանի նկարներով, այլեւս պատմական Ակունք գյուղից բերված սոխով ու «Էրեբունի Երեւան» երգով։

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 472 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am