Այդ ովքե՞ր են գալու և ապրեն Հայաստանում (video)
Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողները ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ էր նշանակում հունվարի 11-ին ֆեյսբուքյան իր էջում արված գրառումը, և թե այդ ովքե՞ր են գալու և ապրեն Հայաստանում, պատասխանեց
«Էն մարդիկ, ովքեր գալու են մեզ հաղթեն, ու քանի որ մենք անպաշտպանունակ երկիր ենք ունենալու, քանի որ բնակչություն չենք ունենալու, հաղթելու են ու հողին տիրանալու են, ինչպես տիրացել են մեր հայրենիքի 9/10-ին, մի՞թե պարզ չի»:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պնդմամբ, իր գրառումը կոչ էր հայերին՝ ապրել հայրենիքում և երեխաներ ունենալ:
Հիշեցնենք, որ նա մասնավորապես գրել էր. «Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն»։