Այստեղ կա նախապատմություն եւ հենց առաջին օրվանից այս պրոցեսն ուղեկցվել է կառավարության ներսում տեղի ունեցող բանավեճերով. ըստ էության, փորձ է արվել ներդնել էքսպերիմենտալ գործիք, երբ ՀՀ բյուջեից հակաճգնաժամային նկատառումներով ինչ-որ դրամագլուխ կհատկացվի ՀՀ ազգային հետաքրքրությունների հիմնադրամին, որը այդ դրամագլուխը կփորձի կառավարել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրում» փոփոխությունների նախագծին:
Նրա խոսքով, հենց սկզբից եղել է քննարկման երկու թեմա. Առաջինը՝ արժի՞ նման բան անել, թե ոչ, որ բյուջեի միջոցներից ներդրումների խթանման այսպիսի գործիք կիրառվի, եւ երկրորդը վերաբերել է կանոններին:
«Երկու հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում չի եղել կառավարությունում: Հենց սկզբից եղել են մտավախություններ, որ այս կանոններով հնարավոր չի լինի ներդրումներ իրականացնել: Այսօր էլ միասնական կարծիք կառավարությունում չկա: Փաստարկների երկու խումբն էլ ունեն իրենց հիմնավորումները:
Պետք է խոստովանել, որ նախագիծը չունի այն արդյունքները, որոնք հույս ունեինք, որ կունենա: Հիմա որպես դրա պատճառ ու մեղավոր համարվում են այն կանոնները, որոնք սահմանված են: Իմ ընկալումն այն է, որ եթե մինչեւ այստեղ հասել ենք, շարունակենք, ու տեսնենք, թե արդյոք արդյունքներ ունենում ենք, թե չենք ունենում»,-ասաց Փաշինյանը::
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը:
Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր:
Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը:
Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը:
Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները:
Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը:
Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման
ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:
Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են
լուսաբանել հանդիպման միայն առաջին 10 րոպեն:
--
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ գնաճի միտումները սպառողական շուկայում:
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։
Հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդիրը. հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը. Փաշինյան- Ալիև հանդիպումը Մոսկվայում
Հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը Մոսկվայում. հայ գերիների վերադարձի խնդիրը. արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. ներքաղաքական զարգացումներ: