Որոշում է կայացվել փոփոխություններ անել բժշկասոցիալական կարգում
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ անել բժշկասոցիալական կարգում: Նախագիծը վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն:
Նրա խոսքով, գործող կարգով, մասնավորապես, աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար հաշմանդամության խումբ պետք է ունենար քաղաքացին, իսկ բուժումը ավարտելուց հետո է տեղի ունենում կարգի տրամադրումը, հիմա փոփոխությամբ հնարավորություն է տրվում առանց այդ խմբի տրամադրման գործընթացը ավարտելու տալ այդ սարքերը:
Նախագծով առաջարկվում է նաեւ բժշկասոցիալական փորձաքննության դիմելու, պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով պետական հավաստագրերի տրամադրելու համար անձնագիր կամ նույնականացման քարտ ներկայացնելու պահանջը փոխարինվում է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջով: