Այս հարցերը քեզ ամեն օր տանջելու են. Գեղամ Նազարյան

Իմքայլականների խմբակցության առաջնորդ Լիլիթ Մակունցը մի կարճ փուլ ստվերում մնալուց հետո, երեկ հայտնվեց հանրության առաջ ու հայտարարեց. «ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջնորդվել, հետեւաբար՝ արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը կա»։

Լիլիթ Մակունց, ասում էին վերջին շաբաթներին դեպրեսիվ էիր, լռակյաց։ Սա թույլ էր տալիս ենթադրել, որ ի տարբերություն քո թիմակիցներից շատերի, մարդկային էմոցիաները եւ ապրումները քեզ խորթ չեն եւ քեզ համար Մարդը ավելի կարեւոր է, քան նիկոլը։ Բայց Ջհանգիրյան սատարելու առիթով հրապարակային քո խոսքը ստիպում է հստակ հակադարձման։

Լիլիթ Մակունց.
1. Երբ պատերազմից շաբաթներ առաջ, որպես իշխող խմբակցության դեկավար հայտարարում էիր, որ Թուրքիան չի խառնվի հայ-ադրբեջանական հակամարտությանը, հասկանու՞մ ես, որ անձամբ կրում ես անձնական պատասխանատվության թուրքական բայրաքթարների եւ թուրքական հատուկ ջոկատայինների դեմ մեր որդիներին մահվան ուղարկելու համար։ Այս միտքը քեզ այլեւս ոչ մի օր հանգիստ չի տալու՝ ոչ ԱԺ-ում, ոչ՝ սրճարաններում, ոչ ընտանիքում, ոչ՝ սեփական երեխան ունենալիս։

2. Իսկ երբ 18 տարեկան քաղաքացի, զենք չտեսած նորակոչիկներին տեղաբաշխում էիք առաջին գծում, մտածո՞ւմ էիք այդ նույն քաղաքացու իրավունքների մասին, թե ոչ: Հարցրու Արարատ Միրզոյանին ու նա թույլ չի տա, որ հանկարծ «շշկռվես» գերագույն գլխավոր հրամանատարի հարցում։

3. Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ պատերազմը դադարեցնելու առաջարկները Գերագույն գլխավորը մերժում էր, եւ դու էլ Տիկին Մակունց, կարծեմ Անվտանգության Խորհրդի այդ նիստին ներկա ես եղել։

4. Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ ձեր հանցավոր գործողությունների, հանցավոր անկազմակերպվածության հետեւանքով հաշմանդամ դարձան մոտ տասը հազար երիտասարդ, ու այսօր հիվանդանոցները լեցուն են այլեւս երբեք քայլել, տեսնել, լսել չկարողացող մեր տղերքով։

5. Իսկ գուցե ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ ադրբեջանցուն տեղաբաշխեցիք Կապանի, Շուռնուխի, Սյունիքի մյուս բնակավայրերի գլխին:

6. 18,19,20 տարեկան որդիներ կորցրած ՀՀ քաղաքացիների մասի՞ն էիք մտածում, երբ գիտակցված չկանխեցիք պատերազմը, իսկ հետո գիտակցված չկանգնեցրիք ռազմական գործողությունները:

7. Տիկին Մակունց, դու եւ քո առաջնորդը ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ նրանց կոչ էիք անում տնից կասկա եւ զրահաբաճկոն գտնել եւ նետվել մարտադաշտ՝ իմանալով, որ ԳՇ պետը ասել էր, որ պետարազմը պետք է դադարեցվի՝ ռեսուրս չկա։ Ձեր իշխանությունը ստացվում է՝ դիտավորյալ մահվան է ուղարկել մեր քաղաքացիներին։

8. Գիշերները կարողանո՞ւմ ես քնել: Աչքիդ առաջ հինգ հազար լույս տղերքը չեն հայտնվո՞ւմ: Աչքիդ առաջ մեր հարյուրավոր գերիները չեն երեւո՞ւմ, ձեռք, ոտք, աչք կորցրած հազարավոր տղերքը աչքիդ չե՞ն երում, թե՞ նրանք ՀՀ քաղաքացի չեն:

9. Տիկին Մակունց, այդպես մոլեռանդ Ջհանգիրյան պաշտպանելիս, տեղյա՞կ ես, որ բանակի բարքերի համար ուղիղ պատասխանատվություն է կրում երկար տարիների զինդատախազը, իսկ 2008թ. մարտի 1-ի նախօրեին, ըստ մամուլի հրապարակումների, նա էր Մանվել Գրիգորյանին համոզում զինված երկրապահներին դուրս բերել Երեւանի փողոցներ։ Սա հիշո՞ւմ եք՝ տիկին Մակունց։

Գեղամ Նազարյան

 

դիտվել է 637 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am