«Տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը լուրջ չեն ընդունում իր իսկ բանակի զինվորները»․ Ս․ Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դատելով հակամարտ զորքերի շփման գծում և գրավյալ հայկական տարածքներում վերջին օրերին տեղ գտնող զարգացումներից (կրակոցներ Շուշիում, խաչքար-հուշարձանի տապալում Առաքյուլ գյուղում, իսկ այսօր արդեն հրազենային վիրավորում արևելյան սահմանահատվածում), տպավորություն է ստեղծվում, որ Արցախյան հիմնահարցը վերջնականապես լուծված լինելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը լուրջ չեն ընդունում ոչ միայն հայկական կողմն ու միջազգային հանրությունը՝ հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այլ նաև իր իսկ բանակի զինվորները (հակառակ դեպքում՝ չէին կրակի): Հաշվի առնելով արդեն ավանդական դարձած հակառակորդի պահվածքն ու ձեռքբերված պայմանավորվածությունների հանդեպ նրա որդեգրած ոչ կառուցողական վերաբերմունքը, մեր պաշտոնական տեղեկատվության ներկայացուցիչների համար օրապահանջ խնդիր է ցանկացած նման միջադեպի արձագանքել անհապաղ և տարածել բոլոր մակարդակներով:

Այսօր, քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ունենալ գրագետ ու նպատակասլաց գործող տեղեկատվական համակարգ, որն իր աշխատանքները պետք է իրականացնի փաստարկված և առավելագույնս օպերատիվ: Հ.Գ.- Հորդոր-առաջարկս պաշտոնական հաղորդագրություններ տարածող մեր բոլոր այն պատասխանատուններին, ովքեր հակառակորդի կողմից նպատակասլաց կերպով իրականացվող վերոնշյալ սադրանքներին վերաբերում են որպես իրենցից որևէ վտանգ չներկայացնող գործողությունների կամ էլ, ինչպես ներկայացվել է՝ ալկոհոլի ազդեցության տակ կատարվող արարքների. որևէ տեքստ գրելուց կամ լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց առաջ լրջորեն մտածեք, թե ինչ եք ասում, քանի որ այդ ամենը հանրությունն ընդունում է՝ որպես պաշտոնական»:

դիտվել է 908 անգամ
Լրահոս
Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am