«Ուսապարկային» իրականություն․ դեկորատիվության ու իրականության ծանր հետևանքները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարտությունից հետո Հայաստանը շատ դժվարին ժամանակներ է ապրում։ Բնականաբար, հենց տեղի ունեցածի համար իշխող ուժն իր առաջնորդի հետ միասին կրում է գլխավոր պատասխանատվությունը։ Իրավիճակն առավել քան լուրջ է, իսկ Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ առաջնորդել երկիրը։ Իշխանափոխությունը իրերի ներկա դրության պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է։ Սակայն զարմանալի է, որ հանրային մակարդակում պնդերեսի նման երևացող և «կուրծք ծեծող» մի շարք իշխանական պատգամավորներ շարունակում են իշխանություններին արդարացնող պատրվակներ գտնել և դրանց շուրջ թեզեր շրջանառել։ Միևնույն ժամանակ, իշխող խմբակցության մեջ կան նաև անպիսի պատգամավորներ, որոնք լուռ են և մի կողմից չեն արդարացնում Փաշինյանին, բայց և մյուս կողմից՝ չեն համարձակվում իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականության հետ։ Այս իրադրությունը վկայում է հետևյալի մասին։

Կա՛մ «Իմ քայլի»՝ այս օրերին գերակտիվություն դրսևորող պատգամավորներն իրոք արժանապատվությունից զուրկ են և իրենց համար հայրենիքի ճակատագիրը երկրորդական հարց է, կամ էլ նրանց հեշտ է ճնշելը և լռեցնելը։ Պատահական չէ, որ լուրեր են շրջանառվում այն մասին, թե Փաշինյանը իշխանական խմբակցության պատգամավորներին հնազանդ պահելու համար արդյունավետորեն գործի է դնում կոմպրոմատները։ Դժվար է ասել, թե որքան են ճիշտ այս տեղեկությունները, սակայն մի բան պարզ է, որ իշխող խմբակցության պատգամավորներն այս բարդ փուլում ցույց են տալիս, որ իրենց դերակատարությունը զրո է, կամ իրենք քաղաքական իրավիճակի վրա ներազդելու տեսանկյունից ուղղակի գոյություն չունեն։

Իսկ ավելի ճիշտ՝ «Իմ քայլի» առկայությունը խորհրդարանում ընդամենը դեկորատիվ նշանակություն ունի, իրենք օրենսդիր մարմնում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները կատարելու և կառավարության որոշումները դակելու համար։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ 88 հոգանոց խմբակցության մեջ եղան նաև պատգամավորներ, որոնք քաջություն ունեցան իրենց անհամաձայնությունը հայտնել իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և դառնալ անկախ պատգամավոր։ Եվ այս համատեքստում ուշադրության է արժանի, որ նրանք դարձան իրենց իսկ գործընկերների ու իշխանական ֆեյքերի կատաղի հարձակման թիրախ, իսկ ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը խմբակցությունից դուրս եկած պատգամավորներից մեկին համեմատել էր Նիկոլի ուսապարկի հետ՝ նշելով, որ եթե այդ պատգամավորի հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», նա վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։

ՔՊ-ի հասարակության հետ կապերի համակարգողի այս համեմատությունը վկայում է այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընդամենն իմիտացիոն բնույթ են կրել։ Հանրությանն անհայտ բազմաթիվ թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի ստվերի ներքո հայտնվել են խորհրդարանում։ Ըստ էության, ժողովուրդը ոչ թե ընտրում էր կուսակցությանը կամ թիմին, այլ Փաշինյանին։ Պատահական չէ, որ ընդդիմադիր ուժերը այդ ժամանակ շարունակ ձայն էին բարձրացնում նրա շուրջ, որ էյֆորիայի պայմաններում նպատակահարմար չէ ընտրական գործընթաց կազմակերպելը։ Եվ անգամ պատկերավոր խոսակցություններ կային, որ եթե նույնիսկ ընտրական ցուցակում նշված լիներ «Նիկոլի սելֆիի ձող» կամ «դուխով գլխարկ», ապա նրանք նույնպես խորհրդարանում մանդատ կստանային։

Ավելին՝ ՔՊ-ն, որպես կայացած կուսակցություն, գոյություն չունի, և պատահական չէ, որ չկա գաղափարախոսական հենք թիմի միասնությունն ապահովելու համար։ Փաստացի իշխող խմբակցությունը ոչ թե ժողովրդի ընտրության արդյունք է, այլ Նիկոլ Փաշինյանի դրածոների համախումբ։ Եվ իշխանությունները ևս իրենց կուսակցության՝ հասարակայնության հետ կապերի համակարգողի բերանով խոստովանում են, որ «Իմ քայլը» խմբակցությունն իրականում «Նիկոլի ուսապարկերի հավաքածու» է։ Իսկ նման հավաքածուից, շատ մեղմ ասած, դժվար է ինչ-որ բան սպասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Ես պետք է կառավարումն ամբողջապես իմ ձեռքը վերցնեի. Աննա Հակոբյանը նախատել և հայհոյել է Փաշինյանին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արթուր Դավթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ չի հրավիրվել․ հերքում Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊԿ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային Հայաստան զորք մտցնելու համար «Վրաների հեղափոխությունը» թևակոխեց վճռական փուլ. Արշավիր Ղարամյան Համաձայն եմ՝ իրավիճակի հանգուցալուծման ճանապարհը ողջ կառավարության հրաժարականն է. Արթուր Օսիկյան․ 168․am Ստեղծված իրավիճակն աննախադեպ է. ՀՀ նախագահ Հայտնի ֆեյք Գագիկ Սողոմոնյանը՝ «ԱԱԾ»-ում է. Օրվա կադր Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում, միմյանց բախված 7 մեքենաներից մեկը կիսակողաշրջված հայտնվել է մեկ այլ մեքենայի վրա ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը Պատմել են, թե ինչ է արել Նիկոլ-Աննա զույգը պատերազմի օրերին։ Ասում են՝ Արմեն Սարգսյանը դուրս է եկել շոկի մեջ. Միքայել Մինասյան ԶՈՒ ամբողջ կազմի՝ Փաշինյանի հրաժարականի պահանջից անմիջապես հետո Ոստիկանները հեռացան Բաղրամյանից. video Հաջորդ հանրահավաքը՝ մարտի 1-ին «ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ պայմաններում՝ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ պաշտոնից ազատման բացառապես քաղաքական առաջարկությունը միանշանակ ենթակա է Նախագահի առարկությանը և պետք է վերադարձվի». Արամ Վարդևանյան «Ազատություն՝ «Ազատությանը». Գեղամ Նազարյան Վիճակագրական կոմիտեն հերքում է Փաշինյանին. ՀԴՄ կտրոնների շրջանառությունը չի ավելացել Պետական պահպանության ծառայության ղեկավարը Բաղրամյան պողոտայում է Վահագն Ալեքսանյանը ՝ Գեղամ Մանուկյանի հայտարարության մասին «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են. Yerkir.am «Այն, որ Հայաստանում նոր իշխանություն է առկա՝ արդեն փաստ է…» «Ստահակ», «Դավաճան հողատուներ». անցորդներն՝ «Իմ քայլի» պատգամավորին Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները Լինել հայրենի հողը ծախող դավաճանի հրաժարականը պահանջող ժողովրդի և մեր բանակի կողքին. Ռուբեն Գևորգյանի գրառումը Ինչպիսին կլինի հետագա իրավական ընթացքը...Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա Նշանակում է՝ վաղը մենք կունենայինք լակոտազերծված Հայաստան, բայց շնորհիվ Սարգսյան Արմենի այն կունենանք хрен его знает երբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբում մամուլի ասուլիսով հանդես կգան «Հայեր միացեք» նախաձեռնության անդամները: Թեմա՝ Պատերազմի ընթացքում օգնությունների և հանգանակություների ոչ հասցեական բաշխումը: Փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Փետրվարի 26-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Երևան տեսակամուրջ, որի ընթացքում կամփոփվեն Հայաստանի տնտեսության վերաբերյալ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում 2020 թ.-ի տնտեսական հետազոտության արդյունքները: Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: Թեմա՝ Սումգայիթ-33 Փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ Պաշտպանության նախկին փոխանախարար Արտակ Զաքարյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը Փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգան «Խոնարհում հերոսներին» խորագրով համերգով: Համերգը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է, մենակատարը՝ սոպրանո Սոֆյա Սայադյանը: ՓԵՏՐՎԱՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Պրեմիերաներ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, ընթացիկ տարվա ծրագրեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք ձեզ լուսաբանելու ձեռներեց եւ բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանի հետ առցանց քննարկումը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub