Հայաստանի ԱԺ մեծամասնությունը կազմող անդեմ և դավաճանի ճորտ խմբակցությունը, որին ժամանակն է անվանել ՀՀ ԱԺ Միլլի մեջլիս, այսօր առաջարկել է 65 տարեկան մարդու դառնալ ԲԴԽ անդամ
Հայաստանի Ազգային ժողովի մեծամասնությունը կազմող անդեմ և դավաճանի ճորտ խմբակցությունը, որին ժամանակն է անվանել ՀՀ ԱԺ Միլլի մեջլիս, այսօր առաջարկել է 65 տարեկան մարդու դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Կոնկրետ անձին չեմ անդրադառնում, քանի որ նիկոլ-վարչապետի դեպքում ով ասես, ինչ պաշտոնի ասես կարող է նշանակվել Հայաստանում: Դատական օրենսգրքի 80 հոդվածը ունի այսպիսի մի կարգավորում՝ 9. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում: Այսինքն, սովորական մարդկային, ոչ քայլարաստական մեկնաբանությամբ պետք է հասկանալ, որ եթե մարդը օրենսգրքով նախատեսված մի որևէ հիմքով չի կարող լինել դատավոր, ուստի ԱԺ-ն չի կարող նրան ընտրել ԲԴԽ անդամ: Հաջորդիվ՝ դատական օրենսգրքի 113 հոդվածը նախատեսում է, որ անձը հանվում է դատավորի թեկնածուի հավակնորդի և դատավորի թեկնածուի ցուցակներից, եթե լրացել է նրա 63 տարեկանը, այսինքն՝ չի կարող նշանակվել/լինել դատավոր: Էլ չեմ ասում, որ դատավորը պաշտոնավարում է մինչև 65 տարեկանը, այսինքն՝ թե 63 տարեկանը, թե առավելևս 65 տարեկանը չեն կարող դառնալ դատավոր: Այս պայմաններում 65 տարեկան լրացած մարդուն ԲԴԽ անդամ ընտրելը ոչ մի աղերս չունի օրենքի և օրինականության հետ, պարզապես հերթական նիկոլությունն է: Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից
Հունվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Թեմա՝ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան, ինչ աղետի կհանգեցնի Մեղրիի երկաթգծի շահագործումը, գործող իշխանության կադրային տգետ քաղաքականությունը շարունակվում է
Հունվարի 26-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ինչ բացահայտումներ արվեցին
Հունվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում
Հունվարի 26-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եղիազարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»
Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»
ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։
Թեմա- ԽԱՊԿ 2020թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
Հունվարի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրերն են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, փախստական Լիանա Մինասյանը, «Հանուն սոցիալական արդարության» ղեկավար Արման Ղուկասյանը:
Թեմա`ինչ խնդիրներ ունեն փախստականները, ինչպես են ապրում Հաըաստանում և ինչ սպասելիքներ ունեն
Հունվարի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն:
Հունվարի 25-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
Թեմա` Հայաստան. Ներսի ցավ, դրսի ամոթ
Հունվարի 23-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը:
Թեմա` կորոնավիրուսի տարածում. մութ ու ստվեր կողմերը