ՊՆ-ում դառնալու է օտար մարմին, գլխաքանակ լրացնելու համար է․ Շիրինյանը՝ Սարգսյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Երկրում, զինված ուժերում լարված իրադրություն է, խորքային գործընթացներ են գնում։

Պաշտպանության նախարարությունում ի՞նչ ակնառու աշխատանք կարող է անել ողջ կյանքը ոստիկանության համակարգում անցկացրած անձը, և ոստիկանի այդ ո՞ր հմտությունն է, որ կարող է ի նպաստ բերել բանակին։

«Ոչինչ էլ չի կարող անել։ Այս մարդը, որը ոստիկանության պետի պաշտոնում պատահական երևույթ էր, պաշտպանության նախարարությունում դառնալու է օտար մարմին։ Արման Սարգսյանը, լինելով ոստիկանությունում մեծացած կադր, ըստ էության, ոչ մի նոր բան չկարողացավ անել այդ ուժային կառույցում։ Հակառակը՝ համակարգում նրա լինելը ուղղակի խայտառակություն էր։ Նա անդառնալի վնաս հասցրեց ոստիկանության հեղինակությանը՝ ոչնչացնելով ոստիկանություն-հասարակություն երբեմնի կապը»,-Yerkir.am-ի հետ զրույցում, ի պատասխան մեր հարցին, ասաց ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ շեշտելով՝ համակարգին ոչ միայն Արման Սարգսյանը, այլև Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիներին նշանակված բոլոր ոստիկանապետերը անդառնալի վնաս հասցրեցին, ինչից լավատեղյակ են նաև ոստիկանության ծառայողները։ Շիրինյանն ընդգծեց՝ պաշտպանության նախարարության և ոստիկանության գործառույթները տարբեր են, հետևաբար՝ Արման Սարգսյանին մի քանի տարի է պետք, որ կարողանա ընդունել պարտականությունները, հասկանալ և արդյունավետ աշխատել։

Փաշինյանի նորանշանակ կադրերի հետ ներմուծվեց «թողե՛ք, թող աշխատեն», «թողե՛ք, թող սովորեն» երևույթը, Արման Սարգսյանի դեպքո՞ւմ էլ է այդպես լինելու, հետաքրքրվում է Շիրինյանը։

«Նրա պոտենցյալը, ներուժը, աշխատանքային կարողություններն իմանալով՝ վստահաբար ասում եմ՝ ՊՆ-ում նա գլխաքանակ լրացնելու, փոխնախարարի պաշտոնի վրա «գալչկա» դնելու համար է»,-նշեց ոստիկանության գնդապետը։

Ոստիկանությունում ունեցած երկար տարիների փորձից ելնելով՝ ասում է՝ համակարգը զգայուն մարմին է, այնտեղ հեղինակություն ունեցող, պատվախնդիր, արժանապատվություն, ինքնասիրություն ունեցող մարդը կարող է աշխատել: «Արման Սարգսյանն անդեմ տեսակ է եղել, իսկ այդ տեսակը ոչինչ չի կարող բերել համակարգին։ Շատ դեպքերում մարդն է պաշտոնը մեծացնում, նրա պարագայում պաշտոնն էր նրան դարձրել Արման Սարգսյան»,-շեշտեց Շիրինյանը։

Շարունակելով ներկայացնել Ա․ Սարգսյանի մասնագիտական որակները՝ գնդապետը հիշեցրեց անցած տարի «Էրեբունի» պլազայում կատարված արտակարգ դեպքը, երբ մի տղամարդ մտել էր պլազա, կրակոցներ արձակել, 10 անձի պատանդ վերցրել, ապա՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ զրուցելուց հետո զենքը վայր դրել։

«Որևէ մեկը չփորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ եղավ զենքով ահաբեկչության փորձ անող այդ երիտասարդի հետ։ Որևէ մեկը փորձե՞ց հասկանալ, թե այդ ի՞նչ հիմար սցենար էր մշակել Արման Սարգսյանը։ Գուցե սա էլ նրա ֆիասկոն էր։ Ակնկալելով շատ ավելի լուրջ սցենար հիշյալ իրադարձությունից հետո՝ շատ կարճ ժամանակ անց Փաշինյան Նիկոլը նրան ուղղակի պաշտոնազրկեց»,-նշեց Սայաթ Շիրինյանը։

դիտվել է 1146 անգամ
Լրահոս
Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am