Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն․ Razm.info


Razm.info-ն հրապարակում է սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։

Նրանք են․


• Ավետիսյան Գուրգեն Միքայելի (ծնված՝ 2001թ․, Աշտարակում, 2019–ի ամառային զորակոչ), զոհվել է նոյեմբերի 9-ին, ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ երկու անգամ վիրավորվել է։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

• Կոծինյան Հովիկ Սերգոյի (կամավորական) և նրա որդի, ժամկետային զինծառայող Կոծինյան Սերգո Հովիկի, զոհվել են Շուշիում, մի քանի օրվա տարբերությամբ։ Նրանց մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում հարազատների գրառումներից։

• Գևորգյան Գևորգ Կարապետի, (ծնված՝ 2002թ․), զոհվել է պատերազմի 42–րդ օրը (նոյեմբերի 7)։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերում գրառումից։

• Վարդանյան Սերոբ Վաղիկի (ծնված՝ 1990թ․), զոհվել է Արցախի Մարտունիի ուղղությամբ, հոկտեմբերի 21-ին:

• Գասպարյան Շիրակ (ծնված՝ 1998թ.), զորակոչվել էր 2020–ի ամառային զորակոչին։ Զինծառայողի զոհվելու մասին հայտնի է դարձել սոցցանցերից։

• Գրիգորյան Արթուր Արմանի (ծնված՝ 2001թ․ Երևանում), զորակոչվել էր 2020–ի ձմռանը։ Զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

• Օրդոյան Ռաֆիկ Գևորգի (ծնված՝ 1994թ․, ավարտել է ավիացիոն համալսարանը), վիրավորվել և ապա հիվանդանոցում մահացել է նոյեմբերի 9-ին։ Սպայի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

• Խուդոյան Ալիկ Մահարի (19-ամյա, Եղեգնուտ համայնքից), զոհվել է Շուշիի համար մարտերում։ Ազգությամբ եզդի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

• Մստոյան Նորայր (Նոդար) Տահարի (ծնված՝ 2001թ․), զոհվել է Ֆիզուլիում։ Ազգությամբ եզդի զինծառայողն Նոր Արմավիր գյուղից էր։

• Այդոև Դավիթ Գերակլի (ծնված՝ 2000թ.) զոհվել է հոկտեմբերի 5-ին: Ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ազգության եզդի զինծառայողը ծառայել է Ջաբրայիլում։

• Դավիդյան (Դավթյան) Հրայր Միխայելի, գնդապետ, ըստ հարազատների գրառումների՝ եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, զոհվել է հոկտեմբերին։


• Հովսեփյան Նվեր Մերուժանի (ծնված՝ 1984թ․), ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ռազմաճակատ մեկնել է որպես պահեստազորային, եղել է դասակի հրամանատար։ Զոհվել է Հադրութում, նրա աճյունը հայտնաբերվել է հունվարի 3-ին։

• Կարապետյան Արտյոմ («Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան), զոհվել է Արցախում։

• Կարապետյան Արտյոմ (ծնված՝ 1977թ․, Երևանից), զոհվել է հոկտեմբերի 26-ին, Մարտակերտում։

• Հովսեփյան Արմեն Կառլենի (ծնված՝ 1978թ․, պահեստազորային), զոհվել է Ֆիզուլիում, հոկտեմբերի 24-ին։

• Համբարձումյան Գևորգ (ծնված՝ 1983թ․) զոհվել է Ավետարանոց գյուղում։

• Բեգլարյան Մխիթար Արվիդի (ծնված՝ 1990թ․), դիպուկահար, զոհվել է նոյեմբերի 9֊ին Շուշիի մարտերում։

• Ծատրյան Գրիգորի (ծնված՝ 1987թ․), զոհվել է Արցախում։

• Սարգսյան Իվան (1985թ.), զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 21–ին:

• Աբրահամյան Սանասար (ծնված՝ 1988թ․) զոհվել է Մարտակերտում, հոկտեմբերի 19–ին։

• Սահակյան Մելիքսեթ (ծնված՝ 1982թ․), զոհվել է Արցախում։

• Մարտիրոսյան Դավիթ (19-ամյա, տանկիստ) և Մարտիրոսյան Սպարտակ (18-ամյա, հետախույզ), եղբայրները մեկ տարվա տարբերությամբ զորակոչվել են բանակ։ Զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին։

• Մուրադյան Սերգեյ Ռոմայի (ծնված՝ 1991 թ., կապիտան), զոհվել է 2020–ի նոյեմբերի 1–ին, Մատաղիսում։ Պայմանագրային զինծառայող եղած ժամանակ աչքի է ընկել Ապրիլյան պատերազմում, ապա կրթություն է ստացել ռազմական համալսարանում և որպես սպա շարունակել ծառայությունը։

Այս ցանկը կազմելիս օգտվել ենք թե՛ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակումներից, թե՛ Razm.info-ի ընթերցողների տրամադրած տեղեկություններից։

Շարունակելի․․․

դիտվել է 652 անգամ
Լրահոս
«Իմ քայլ»-ի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը 120․000 ԱՄՆ դոլարով առանձնատուն է կառուցում Այգեստան փողոցում. Mediaport Աննա Հակոբյանը Մոսկվայում գաղտնի հանդիպել է մի կնոջ հետ, որը եղել է ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով Դավիթ Սանասարյանը մերժեց Սերժին, բայց օրումեջ պաշտոն է ստանում Արգիշտի Քյարամյանը Հայկական ժամանակակից ասույթներ` նվիրված Արցախը թուրքին հանձնած իշխանությանը Ռազմական ոստիկանության աշխատակիցները հաջորդ ամիս կես աշխատավարձ են ստանալու. բյուջեում գումար չկա Օնի՛կ, արդյոք քո ու քո գեներալների մոտ համարձակություն չկա՞ մտնել դավաճանի աշխատասենյակ, թուղթը դնել սեղանին, ասել՝ ստորագրի՛ր և հեռացի՛ր․ Գաբրելյանով Էլչիբեյը շատ ավելի հայրենասեր էր, քան Նիկոլը. Արթուր Ղազինյան Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ ...օր օրի ատելությունս ավելի է շատանում մեր խեղկատակ ղեկավարության հանդեպ. Դուք ո՞նց եք քնում, ձեր աչքին չի՞ գալիս մեր 5000+ լույսի կտոր տղաները «Հ2»-ը զրկվեց եթերից, «TV5»-ը և «Արմնյուզ»-ը կդիտեն միայն Երևանում Ամանորյա պարգեւատրումներ են ստացել գլխավոր դատախազն ու տեղակալները. այն կազմում է ավելի քան 1,7 մլն դոլար Փաշինյանը բանակցային ամբողջ գործընթացը տապալեց. ասաց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ Բաքուն միանգամից օգտվեց այդ նախադասությունից. Վ. Մանուկյան Կան մարդիկ, որ Նիկոլի կողմից են. ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված. Վազգեն Մանուկյան Հունվարի 11-ին տեսա՞ք՝ ոնց էին նայում մեր երկրի ղեկավարին. Վազգեն Մանուկյան Անկարան հունվարի վերջին Մոսկվայի հետ կքննարկի Ս-400-ի խմբաքանակի մատակարարման հարցը. Էրդողան Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն հանդիպել է «Իմ քայլի» հետ Վերջ տուր բանսարկությանը. պատասխան Մոսկվայից՝ Փաշինյանին Էրդողանը՝ Նիկոլին. «Արի ռուսներին քշենք, հետո տես՝ ինչ ենք բերում ձեր գլխին... » Ռուսները կապահովեն թուրքերի ու ադրբեջանցիների անվտանգությունը. Երկթագիծ՝ ոչ հայերի համար Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցչի ճեպազրույցը. ուղիղ Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ. ուղիղ Ես ուղղակի ապշում եմ. վարչապետի խոսնակը` Աննա Հակոբյանի և նրա երկու դուստրերի՝ Մոսկվա այցելության մասին. ArmDaily.am ՀՀ ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին Էրիկի ծնողները հավատում են, որ ամեն ինչ լավ է լինելու. Նաիրա Զոհրաբյան Աշոտ Փաշինյանը ևս Մոսկվայում է. Mediaport. video
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը: Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր: Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը: Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը: Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները: Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը: Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել հանդիպման միայն առաջին 10 րոպեն: -- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Հունվարի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ գնաճի միտումները սպառողական շուկայում: Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։ Հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդիրը. հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը. Փաշինյան- Ալիև հանդիպումը Մոսկվայում Հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Էդգար Էլբակյանը: ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը Մոսկվայում. հայ գերիների վերադարձի խնդիրը. արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. ներքաղաքական զարգացումներ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub