ՀՀ ՊՆ վարչական տարածք ավտոմեքենայով մուտք գործած անհետ կորած զինվորի հոր նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ որդու կորստի, անորոշության, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների հետևանքով, անհետ կորած զինվորի հայրը, ով ևս պատերազմի մասնակից է, մեքենայով օրերս հարվածել է Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Տղամարդու եղբայրն Aysor.am-ին հայտնել էր, որ նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ «խուլիգանական դրդումներից ելնելով, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով այսօր՝ 2021 թ. հունվարի 13-ին , Գ.Վ-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանոթյուն) 4-րդ մասով և 327.6-րդ հոդվածի (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 5-րդ մասով»:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը:
Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր:
Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը:
Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը:
Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները:
Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը:
Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման
ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:
Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են
լուսաբանել հանդիպման միայն առաջին 10 րոպեն:
--
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ գնաճի միտումները սպառողական շուկայում:
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։
Հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդիրը. հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը. Փաշինյան- Ալիև հանդիպումը Մոսկվայում
Հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը Մոսկվայում. հայ գերիների վերադարձի խնդիրը. արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. ներքաղաքական զարգացումներ: