Պատգամավոր Հայկ Սարգսյանը միկրոֆոնը խլեց լրագրողի ձեռքից ու մտավ իր աշխատասենյակ (video)
Ես հետեւել եմ ձեր գործունեությանը՝ եւ որոշում եմ կայացրել, որ չեմ պատասխանելու ձեր հարցերին: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում դիմելով «Yerevan Today»-ի լրագրող Սյուզի Բադոյանին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Այս մասին հայտնում է news.am-ը:
«Եթե դուք ձեր գործունեության ընթացքում կապացուցեք, որ արժի, որ ձեր հարցերին պատասխանեմ, ես եկող տարի կպատասխանեմ»,-ասաց նա:
Լրագրողը արձագանքեց. «Ես ապացուցում եմ քաղաքացիներին, ես ձեզ ապացուցելու ոչ մի բան չունեմ, մի քիչ շատ մեծ իրավունքներ չեք վերապահո՞ւմ ձեզ: Իմ թեւն ինչո՞ւ էիք քաշում, երբ ես Սյունեքի համայնքների ղեկավարների մասով քրգործի մասով հարց էի տալիս պարոն Ջհանգիրյանին»:
Հայկ Սարգսյանն ասաց, որ լրագրողները գագիկ Ջհանգիրյանին ուզում էին գցել գետնին. «Ես դա նկատեցի, փորձեցի կանխել: Գագիկ Ջհանգիրյանը սայթաքեց, քիչ մնաց ընկներ»:
Լրագրողն էլ պատասխանեց. «Դուք հիմա սադրիչ եք, թե սուտ ասելու վարպետ եք»:
«Ձեզանից ուժեղ սադրիչ ես չեմ պատկերացնում: Նման մեկնաբանություններ այլեւս չանեք, ես ձեզ դա թույլ չեմ տալու»,-ասաց պատգամավորը:
Նրանց միջեւ վիճաբանություն սկսվեց:
-Դուք նրա կյա՞նքն էիք պաշտպանում ինձնից, լրագրողի՞ց: Ես կադրերը կբերեմ կնայեք:
- Ձեր հարցերը չունեն որեւէ լոգիկա: Դուք կադրերը մի հատ էլ կնայեք, ինչպես էիք բոլոր լրագրողներով Գագիկ Ջհանգիրյանին հետապնդում: Ես փորձեցի...
- Դա մեր աշխատանքն է, այդ դուք էիք մեզ հետապնդում:
- Երբ ես սկսեմ ձեզ հետապնդել, մեր ամբողջ հանրություն ահավոր կուրախանա: Դեռեւս ցավոք սրտի, չեմ սկսել ձեզ հետապնդել:
- Ինչի՞ ցավոք սրտի, սկսեք:
- ես ուզում եմ մտնել իմ աշխատասենյակ:
- Դուք կարող եք մտնել, մենք ձեզ չենք բռնանում, բայց ուզում ենք մի քանի հարցերի պատասխաններ ստանալ, կարելի՞ է:
- Ես ասացի, որ ձեր հարցերին չեմ պատասխանում: Եթե դուք 5-ի կպահեք ձեզ, ես հաջորդ տարի կպատասխանեմ ձեր հարցերին, դւք ձեզ 2-ի եք պահում: Կթողնե/ք ինձ մտնել սենյակ:
- Ես իրավունք ունեմ ձեզ խանգրելու, որովհետեւ դուք պետք է բավարարեք քաղաքացիների պահանջները:
- Ես ճիշտն ասած մտածում էի, որ այս տարի դուք լրագրողներով, հատկապես գողացված միջոցներով սնվող լրագրողներով ձեր գործունեության ոճը կփոխեք:
- Էս ի՞նչ հայտարարություն եք անում, դուք դրա տակից դուրս կգա/ք:
-Այո, դիմեք դատարան, դատարանում կհանդիպենք:
-Շատ համարձակ պատգամավոր եք, անուններով կխոսե՞ք: Դուք հիմա փախչում եք, համարձակը չի փախչում:
Դրանից հետո Հայկ Սարգսյանը խլեց լրագրողի միկրոֆոնը, հրեց եւ մտավ սենյակ, եւ թույլ չէր տալիս իր հետեւից լրագրողները բացեն դուռը:
Լրագրողը կոչ արեց վերադարձնել խոսափողը:
Քիչ անց Հայկ Սարգսյանը վերադարձրեց միկրոֆոնը եւ կրկնեց, որ չի պատասխանելու տվյալ լրագրողի հարցերին. «Ես ուզում եմ ոչ դուք սադրեք, ոչ էլ տպավորություն ստեղծվի, թե ես եմ սադրում: Խնդրում եմ, եկեք այս 2021 թվականը սկսենք նոր էջից: Կարո՞ղ ենք»:
Սյուզի Բադոյանն էլ ասաց. «Մենք իրար հետ ծանոթ չենք, ես առաջին անգամ եմ ձեզ միկրոֆոն առաջարկում եւ առաջարկում եմ զուտ այն պատճառով, որ դուք իմ թեւից քաշում էիք, եւ թույլ չէիք տալիս իմ լրագրողական աշխատանքն իրականացնել: Ես ակնկալում էի տղամարդավարի ներողություն խնդրել»: