Մի օր մնալու ենք Ալիևի հույսին. Էդմոն Մարուքյան (video)
Մարուքյանն անդրադարձավ Ալիեւի հայտարարությանը, որ Արցախի հակամարտության մասին արդեն պետք է խոսել անցյալով, որովհետեւ այն լուծվել է. «Նույնն ասում է Թուրքիան: Իրենք համարում են այս հաղթանակը որպես խնդրի կարգավորման ավարտ: Հետեւաբար խոսում են առեւտրի մասին: Մենք տեսնում ենք, որ իրենց այդ լուծելու հետեւանքով ունենք ռազմագերիներ, դիակների փոխանակման խնդիրներ: Այս հարցերը պետք է լուծումներ ստանան:
Ժնեւյան կոնվենցիան ստորագրած Ադրբեջանը միջազգային հանցագործություն է կատարում՝ ռազմագերիներին չվերադարձնելով: Նաեւ ռազմագերիներին փորձում է անցկացնել որպես հանցագործներ: Հիմա մեր դիվանագետները, միջազգային կառույցներում մեր ներկայացուցիչները պետք է քուն ու դադար չունենան եւ միջազգային ճնշումը պետք է ուժեղանա Բաքվի վրա: Միջազգային հանրությունը Ադրբեջանին պետք է ասի՝ դու ասում ես, որ հաղթել ես պատերազմ, որ Արցախի խնդիրը կարգավորել ես: 21-րդ դարում 100-ից ավելի ռազմագերի պահելը ո՞րն է: Ով է ասել, որ դու նման իրավունք ունես: