Հրապարակ օրաթերթը գրում է. ««Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանին և Գոռ Գևորգյանին ԱԺ ղեկավարությունը տարեվերջին տեղափոխել է եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի կազմ։
Մինչ այդ Թովմասյանն անդամակցում էր Մարդու իրավունքների պաշտպանության, իսկ Գևորգյանը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Իշխող թիմում կարծում են, որ սա պատժի ձև է, որը կիրառում են այն պատգամավորների նկատմամբ, որոնց ինքնագնահատականն ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի ուսապարկին վայել է։ Այսպես կոչված՝ «պրեստիժնի» հանձնաժողովներից տանում են անգործության մատնված հանձնաժողովներ, որտեղ գրեթե նիստեր տեղի չեն ունենում։
Թովմասյանի տեղը նախկին հանձնաժողովում համալրել է Լենա Նազարյանը, իսկ Գևորգյանի փոխարեն՝ Գոռ Երանյանը, ով մինչ այդ գիտության և կրթության հանձնաժողովի կազմում էր։
Վարդան Աթաբեկյանն ու Սոֆյա Հովսեփյանն առայժմ իրենց տեղում են, իսկ նորաթուխ Աննա Գրիգորյանին դեռ որևէ հանձնաժողովում չեն տեղավորել, նրա կենսագրությունն անգամ չի տեղադրվել ԱԺ կայքում։ «Իմ քայլում» ասում են՝ Գրիգորյանը քոչարյանական է։ Ամեն ինչ արել են, որ Տիգրան Կարապետյանը մանդատը վայր չդնի, որպեսզի Ա․ Գրիգորյանը չմտնի ԱԺ, բայց չի ստացվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հունվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Թեմա՝ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան, ինչ աղետի կհանգեցնի Մեղրիի երկաթգծի շահագործումը, գործող իշխանության կադրային տգետ քաղաքականությունը շարունակվում է
Հունվարի 26-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ինչ բացահայտումներ արվեցին
Հունվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում
Հունվարի 26-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եղիազարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»
Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»
ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։
Թեմա- ԽԱՊԿ 2020թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
Հունվարի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրերն են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, փախստական Լիանա Մինասյանը, «Հանուն սոցիալական արդարության» ղեկավար Արման Ղուկասյանը:
Թեմա`ինչ խնդիրներ ունեն փախստականները, ինչպես են ապրում Հաըաստանում և ինչ սպասելիքներ ունեն
Հունվարի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն:
Հունվարի 25-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
Թեմա` Հայաստան. Ներսի ցավ, դրսի ամոթ
Հունվարի 23-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը:
Թեմա` կորոնավիրուսի տարածում. մութ ու ստվեր կողմերը