Նիկո՛լ, «Իմքայլականներ», լավ դուք ո՞նց եք ապրելու. Կարեն Քոչարյան (video)
աղաքտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա եւ երեք երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը, նշեց, որ «ժողովրդական վարչապետ» Փաշինյանը կրկին ոչինչ չքննարկեց ժողովրդի հետ
Ըստ նրա` անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Փաշինյանը հնչեցրեց հերթական սուտը` հայտարարելով, որ պարզապես ժողովրդի հետ քննարկելու ժամանակ չուներ: «Նա պետք է Ռուսաստանի հետ տնտեսական բնույթի տարբեր փաստաթղթեր ստորագրի, այդ թվում` մի փաստաթուղթ, որը Հայաստանին պարտավորեցնում է վճարել պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից տրամադրված ռազմական օգնության համար: Մենք այդ օրերին բավականին մեծ քանակությամբ զենք ենք ստացել Ռուսաստանից: Դա եւս մի բավականին լուրջ բեռ կդառնա Հայաստանի համար»,- շեշտեց Քոչարյանը: