Մենք մեզ սպանում ենք․ նոյեմբերի 9-ից հետո մեզ սպասվում է հունվարի 11.Հայկ Դեմոյան (video)
Պատմությունը և գիտությունը ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին է։ Այս մասին մտավորականների հավաքի ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
Նրա խոսքով՝ արժե 2.5 տարի հետ գնալ և հասկանալ, թե այդ տարիների ֆենոմենն ինչից սկսվեց։ «Ցավոք սրտի, 2010 թվականից ես ահազանգում էի, որ մենք սպանում ենք մեր հասարակությանը այն արժեքներով, որը դնում ենք շրջանառության մեջ և ստանում ենք զանգված։ Ես ասում էի, որ մենք այսպիսի գործողություններով, այսպիսի քայլերով մանիպուլյատիվ մեծ գործարքի հնարավորություն ենք ստեղծելու ապագայում։ Ցավոք սրտի, այդ մանիպուլյատիվ գործողությունները տեղի ունեցան»,- ասաց Դեմոյանը։