Փաստաթուղթ կստորագրի՞ Փաշինյանը Մոսկվայում. Ռուստամ Բադասյանն իջավ ցուցարարների մոտ (video)
Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, տարածվածն ուղղակի ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին նախարարության դիմաց լրագրողների և քաղաքացիների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվելու է փաստաթուղթ, որով Հայաստանը նոր զիջումների է գնալու։