Վաշինգթոնում բախումների ժամանակ 4 մարդ է մահացել
Նախագահական ընտրությունները կեղծելու մասին հայտարարող պահպանողական խմբերն անցկացրել են բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում: Այդ ակցիաներից մի քանիսի ժամանակ կատաղի բախումներ են տեղի ունեցել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների եւ ընդդիմադիրների միջեւ:
Վաշինգթոնում բախումների ժամանակ 4 մարդ է զոհվել, այս մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով ոստիկանության դեպարտամենտի ղեկավարին:
Զոհերից մեկը կին է, ով Կոնգրեսի շենք ներխուժող ցուցարարների թվում էր: Մեկ այլ ցուցարար էլ սպանվել է կրակոցի հետևանքով: