ԵՄ 13 երկրի ԱԳ նախարարները կոչ են արել գարնանը պատվաստանյութեր հատկացնել ՀՀ-ին
Եվրոպական հանձնաժողովը պետք է ստեղծի մեխանիզմ, որը հնարավորություն 2021թ. գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութեր տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության 13 երկրի Արտաքին գործերի նախարարների նամակում:
Եվրոպական հանձնաժողովին ուղղված նամակը ստորագրել են Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրների, ինչպես նաև Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները: