Ուկրաինական զինվորական կոչումներն անցել են ՆԱՏՕ-ի զինվորական կարգի ծածկագրերի
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրամանագիր է ստորագրել STANAG 2116 ստանդարտով ուկրաինական զինվորական կոչումների՝ ՆԱՏՕ-ի զինվորական կարգի ծածկագրերի անցման մասին, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը:
Ստորագրված հրամանագիրը սկսում է զինվորական կոչումներով զինծառայողների կարիերայի կառավարման կադրային մենեջմենթի գործող համակարգի հյուսիսատլանտյան վերափոխումը:
«Տվյալ որոշումները կոչված են փոխելու խորհրդային ձեւով կարիերայի կառավարման համակարգը ժամանակակից համակարգով»,-նշել է Տարանը: